Վլադիմիր Դալ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վլադիմիր Իվանովիչ Դալ (նոյեմբերի 10 (22), 1801[1][2][3][…], Լուգանսկ, Slavyanoserbsky Uyezd, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[4][2][5][…] - սեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1872[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][6][2][…]), ռուս գրող, բառարանագիր, ազգագրագետ։
Remove ads
Հրատարակումներ
Մշակել և հրատարակել է «Ռուսական հեքիաթներ, հնգյակ առաջին» (1832), «Եղելություններ և հեքիաթներ» (գիրք 1-4, 1833-1839) ժողովածուները։ Կազակ Լուգանսկի կեղծանվամբ լույս է ընծայել «Սպասյակը» (1845), «Պավել Ալեքսեևիչ Իգրիվի» (1847) ստեղծագործությունները, ապա 1861-1862 «Ռուս ժողովրդի առակները», որը պարունակում է 8000-ից ավելի առակ, առած, ասացվածք։ Դալը անդրադարձել է ժողովրդական բանահյուսության լեզվին, առաջին անգամ կատարել է ռուսերենի բարբառների դասակարգում («Ռուսերենի բարբառների մասին», 1852)։ «Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում» (հատոր 1-4, 1863-1866), որն ընդգրկում է 200000 բառ, իրենց արտացոլումն են գտել 19-րդ դարի ռուսաց գրավոր ու բանավոր լեզուների և բարբառների բառապաշարը, փոխառությունները, դարձվածքները։ Նա նյութը դասակարգել է ըստ բների՝ բառակազմական, իմաստաբանական (նաև ստուգաբանական) և այլ լեզվաբանական հատկանիշների հիման վրա։ Բառարանն ունեցել է մի քանի հրատարակություն։ Այս աշխատության համար։ Դալը արժանացել է Լոմոնոսովի անվան մրցանակի, միաժամանակ նրան շնորհվել է պատվավոր ակադեմիկոսի կոչում (1863)։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads