Վուրգավան

From Wikipedia, the free encyclopedia

Վուրգավան
Remove ads

Վուրգավան, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 38 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 89 կմ հեռավորության վրա, Հագարի գետի ստորին հոսանքի ձախ ափին։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Thumb
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Խանդակ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։

Remove ads

Աշխարհագրություն

Համայնքը հարթավայրային է, ունի 1275.0 հա տարածք, որից 399.6 հա գյուղատնտեսական նշանակության, 817.1 հա անտառային հողեր։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 29 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն

Գյուղի ազատագրման համար կատաղի մարտեր են մղվել, որի ժամանակ էլ զոհվել է հրամանատար Վուրգ Ոսկանյանը։ Վերջինիս պատվին այն վերանվանվել է Վուրգավան։ Բնակավայրն ամբողջովին ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին։ 1994 թվականից աստիճանաբար բնակեցվել է Գարդմանքից բռնագաղթված հայերով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն

2015 թվականին Վուրգավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 135 մարդ, կա 38 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...

Տնտեսություն

Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային բույսերի մշակմամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում կիսով չափ կանգուն է մնացել հինավուրց եկեղեցի, որը խորհրդային տարիներին թուրքերի համար բնակարան էր ծառայում։

Հասարարակական կառույցներ

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ, «Բերձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Վուրգավանի մասնաճյուղը[5]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads