Վրացերեն

From Wikipedia, the free encyclopedia

Վրացերեն
Remove ads

Վրացերեն (ինքնանվանում՝ ქართული ენა ― քարթուլի էնա), քարթվելական լեզվախմբին պատկանող լեզու։ Վրաստանի պաշտոնականն լեզուն և Կովկասի որոշ ազգությունների գրական լեզուն։

Արագ փաստեր Վրացերեն ქართული ენა, Տեսակ ...
Remove ads

Վրացերեն խոսում է մոտավորապես 5 միլիոն մարդ Վրաստանում և մի քանի հազարը՝ այլ երկրներում, հիմնականում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հունաստան, Իրանում և Թուրքիայում։

Remove ads

Դասակարգում

Վրացերենը Քարթվելական լեզվաընտանիքի առաջատար լեզուն է, որի մեջ են մտնում նաև սվաներենը, մեգրելերենը և լազերենը։

Պատմություն

Հետազոտությունները հանգեցրել են այն ենթադրության, որ մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբներին գոյություն է ունեցել մեկ ընդհանուր լեզու։ Վերջինս պայմանականորեն անվանում են նախաքարթվելական[1]։

Վրացերենի զարգացումը բաժանվում է հետևյալ ժամանակաշրջանների.

  • հին 5 - 11 դարերից,
  • միջին 12 - 18 դարերից
  • նոր 19 դարից։

Բարբառներ

Վրացերենը ունի մի քանի բարբառներ, որոնց տարբերությունը շատ չնչին է.

  • քարթլիի
  • կախեթիի
  • իմերեթիի
  • գուրիայի
  • փշավի
  • ռաչինի
  • աջարիայի
  • խևսուրի
  • թուշիի և այլ։

Վրացերեն բարբառների թվին է պատկանում նաև հրեա-վրացական բարբառը, որով խոսում են վրաստանաբնակ հրեաները, նրանց այն մասը, որն այժմ բնակվում է Իսրայելում։ Ընդհանուր առմամբ՝ մոտավորապես 85.000 մարդ։

Քերականություն

Բառակազմություն

Թվական Անուններ

Վրացերենի մեջ թվերի անունները կառուցվում են պարզ անուններից, որոնք տասներկուսն են՝ 1-ერთი (էրթի), 2-ორი (օրի), 3-სამი (սամի), 4-ოთხი (օթխի), 5-ხუთი (խութի), 6-ექვსი (էքվսի), 7-შვიდი (շվիդի), 8-რვა (րվա), 9-ცხრა (ցխրա), 10-ათი (աթի), 20-ოცი (օցի) և 100-ასი (ասի)։

11-ից մինչև 19 թվերի անունները կազմվում են 1-ից մինչև 9 թվերի անուններին կցելով. առջևից՝ թ («աթիի» կրճատ ձևը) և ետևից՝ մետի (=ավելի)։ Որոշ պարագաներին նախածանցված թ-ն արմատական թվականի առաջին բաղաձայնի հետ միաձուլելով ձևավորում է մի նոր բաղաձայն՝ թ+ս→ց, թ+շ→չ, թ+ց→ց, կամ առաջ է բերում արմատի առաջին բաղաձայնների փոխատեղություն՝ թ+րվ→թվր։ 11-თერთმეტი (թերթմետի), 12-თორმეტი (թորմետի), 13-ცამეტი (ցամետի), 14-თოთხმეტი (թոթխմետի), 15-თხუთმეტი (թխութմետի), 16-თექვსმეტი (թեքվսմետի), 17-ჩვიდმეტი (չվիդմետի), 18-თვრამეტი (թվրամետի) և 19-ცხრამეტი (ցխրամետի)։

Շաբաթվա անունները

Շաբաթվա առաջին չորս օրերի անունների կառուցվածքը նմանվում է նույն հայերենին՝

  • երկուշաբթի-ორშაბათი (օրշաբաթի)
  • երեքշաբթի-სამშაბათი (սամշաբաթի)
  • չորեքշաբթի-ოთხშაბათი (օթխշաբաթի)
  • հինգշաբթի-ხუთშაბათი (խութշաբաթի)

Գոյական Անուններ

Գոյականների ժամանակային կամ տարածական կապերը արտահայտելու համար կիրառվում են ածանցներ ու կապային բառեր, որոնք ունեն իրենց նշանակությունները՝

  • -վիթ՝ պես, նման (բավշվիվիթ՝ երեխայի նման)
  • -զե՝ վրա
  • -թան՝ քովը
  • -թան էրթադ՝ հետ, միասին (դեդասթան էրթադ՝ մայրիկի հետ միասին)
  • -շի՝ մեջ, ներս (քալաքշի՝ քաղաքի մեջ)
  • -դան՝ (որևէ մի տեղ)-էն
  • -գան՝ (որևէ մի անձ, առարկայ)-էն
  • գամո՝ պատճառով (շենս գամո՝ քո պատճառով)
  • գարդա՝ բացի
  • գարեշե՝ առանց (մշոբլեբիս գարեշե՝ առանց ծնողների)
  • -թվիս՝ համար (մեգոբրեբիսթվիս՝ ընկերների համար)
  • միեր՝ (միջոց)-ով
  • մագիվրադ՝ փոխարեն
  • միուխեդավադ՝ չնայած
  • շեսախեբ՝ մասին
  • շեմդեգ՝ հետո
  • -ծին՝ առաջ, միջև, դիմաց
  • -մդե՝ մինչև (խվալամդե՝ մինչև վաղը)

Դերանուններ

Աղյուսակի մեջ բերված են բոլոր վեց անձնական դերանունների խոնարհումները՝

Մանրամասն տեղեկատվություն Ուղղական, Գործառնական ...
Remove ads

Հոլովներ

Մանրամասն տեղեկատվություն Հոլով, Եզակի թիվ ...
Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads