Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ֆր.՝ Organisation de coopération et de développement économiques, անգլ.՝ Organisation for Economic Cooperation and Development, OECD), սոցիալ-տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով հիմնված կազմակերպություն է, որի անդամ է 38 պետություն։ Անդամ պետոությունները փորձում են համատեղ լուծում տալ տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների և իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել այդ գործընթացներին։
Հիմնվել է 1947 թ. որպես մի շարք եվրոպական պետությունների համագործակցության հարթակ և այն ժամանակ կոչվում էր «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպություն» (ՏՀԵԿ)։ Այս հարթակնի հիմնական նպատակն էր Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայի վերակառուցումը՝ Մարշալ ծրագրի իրականացմամբ։ 1961 թ. այն վերակազմավորվեց և դարձավ ներկայիս ՏՀԶԿ-ն, որի անդամ կարող էին դառնալ նաև ոչ եվրոպական երկրներ։ 2006 թ. հունիսի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարն է մեքսիկացի Խոսե Անխել Գուրիան։ Նրանից առաջ, 1996 թվականից, գլխավոր քարտուղար էր Դոնալդ Ջոնսթոնը։
Կազմակերպությունը հայտնի է նաև իր հրապարակած վիճակագրական տվյալներով և ցանկերով, ինչպես օրինակ՝ Better Live Index-ը։
Remove ads
Անդամ պետություններ
Հիմնադիր անդամներ (1961)։ | |
Հետագայում անդամ դարձած (այբբենական ցանկ, փակագծերում անդամության տարին)։ | |
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղում
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads