Տալլին
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Տալլին (էստ․՝ Tallinn), նախկին անվանումը Ռևել, Էստոնիայի մայրաքաղաքն է և Էստոնիայի ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Էստոնիայի հյուսիսում՝ Ֆիննական ծոցում։ Տարածքը կազմում է 159.2 կմ², բնակչությունը մոտ 440,950 է։ Էստոնիայի բնակչության մոտ 32%-ը ապրում է Տալլինում[3]։
Remove ads
Անվանում
Պատմական անուններ
1154 թվականներին այն անվանել են Կոլիվան[4], որն առաջացել է էստոներեն Kaleven linna «Կալևի (էստոնական ժողովրդական էպոսի հերոսը) քաղաք» արտահայտությունից[5][6]։ Կոլիվանը աշխարհի քարտեզի վրա նշել է արաբ քարտեզագիր Մուհամադ ալ-Իդրիսին և այն նկարագրել, որպես «փոքր քաղաք նման մեծ ամրոցի»։ Ենթադրվում է, որ Կոլիվանը նշանակում է ժամանակակից քաղաքի նախորդողը[7]։
Մինչև տասներեքերորդ դարը սկանդինավները անվանել են այն Լինդանիսա[8][9][10], շվեդերենով Լինդանաս և հին ռուսերենով Լեդենետս։ Ըստ որոշ պոետիկ առաջարկությունների քաղաքի անունը վերցրել են Կալևի կնոջ և Կալևիպոեգի մայրիկ Լինդայի անունից[11], ով համաձայն Էստոնական լեգենդի ժայռեր էր բերում իր ամուսնու գերեզմանի համար, որոնցով էլ ձևավորվել է Տալլինի վերին քաղաքը[12]։ Մեկ ուրիշ տարբերակ է նաև, որ հին էստոներենում լինդա բառը նման է եղել Վոդյան լեզվի լիդնա բառին, որը նշանակում է ամրոց։ Ֆիններենում Տալլինի հին անվանումներից մեկն էլ Ռավելին է։
1219 թվականի դանիական նվաճումից հետո, քաղաքը գերմաներեն, շվեդերեն և դանիերեն լեզուներով կոչվել է Ռևալ (Ռևել)՝ Ռյավալա տեղանքի (Էստոնիայի հյուսիսարևմտյան մասը) անունով։
Ներկայիս անուն

Տալլինը էստոներեն անուն է, որն առաջացել է Taani-linn (նշանակում է 'Դանիական ամրոց' (լատին․՝ Castrum Danorum) անունից։ Այն, հնարավոր է, առաջացել է tali-linna («ձմեռային ամրոց»), կամ talu-linna («տուն/ագարակ-ամրոց») անուններից։ Տարր -linna նման է հայերեն -ավանին, այդ բառը նշանակում է ամրոց, բայց այն քաղաքների անվանումների մեջ օգտագործվում է որպես վերջածանց։
Նախկինում օգտագործվող քաղաքի պաշտոնական անունները գերմաներենով Ռևալ , ռուսերենով Ռևել (Ревель), փոփոխվեցին Էստոնիայի անկախացումից հետո՝ 1918-ին։ Այդ ժամանակ Tallinna և Tallinn ձևերն էլ օգտագործվում էին[13]։ Tallinna էստոներենով նշանակում է Tallinna Reisisadam(Տալլինի նավահանգիստ) բառի սեռական հոլովը։
Ռուսերենում անվան ուղղագրությունը փոխվեց Таллинн-ից Таллин[14], այն փոխվեց Խորհրդային իշխանությունների կողմից 1950-ականներին։ Таллин ձևը հանդիպում է այն լեզուներում, որոնք օգտագործում են Կիրիլիցան։ Ռուսական ուղղագրության պատճառով Tallin ձևը հաճախ հանդիպում է միջազգային հրապարակումներում, այդպես են օգտագործում նաև իսպաներեն լեզվում[15]։
Ներկայիս ուղղագրական տարբերակներից է Tallinna-ն ֆիններեն, Tallina լատիշերեն և Talinas լիտվերեն։
Remove ads
Պատմություն
Հնագիտական տվյալներով հին էստերը 10-րդ դարում կառուցել են ամրացված մի քաղաքավայր Տոոմպեայի վրա (Վերին քաղաք)։ Այնուհետև նրա ստորոտում առաջացել է էստոնական առևտրա-արհեստավորական ավան՝ Ստորին քաղաքը։ Առաջին անգամ գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է 1154 թվականին։
Ռուսական տարեգրություններում հայտնի է Կոլիվան ձևով, սկանդինավները անվանել են Լինդանիսե։
1219 թվականին քաղաքը գրավել են դանիացիները և այն անվանվել է Ռեալ (Ռևել)՝ Ռյավալա (էստոնիայի հյուսիսարևմտյան մաս) տեղավայրի անունով։ Էստոնացիները չեն ընդունել նոր անվանումը և սկսել են քաղաքը կոչել Տալլին (Taani Linna — դանիական քաղաք)։
Տալլինը զարգանում էր որպես առևտրաարհեստավորական կենտրոն և ծովային նավահանգիստ։ 1230 թվականին ստացել է Լյուբեկյան քաղաքային իրավունք, որը արտոնություններ էր տալիս գերմանական առևտրականներին ու արհեստավորներին, 1285 թվականին մտել է Հանզայի մեջ։
1346 թվականին դանիացիները Տալլինը վաճառել են Տևտոնական օրդենին, ապա այն անցել է Լիվոնյան օրդենին, որի անկումից հետո՝ 1561 թվականին, Շվեդիայի հպատակության տակ։
1558—1583 թվականների Լիվոնյան պցատերազմի ընթացքում ռուսական զորքերը 1570—1571 և 1577 թվականների ապարդյուն պաշարել են Տալլինը։
1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմ ժամանակ 1710 թվականի սեպտեմբերին Տալլինը գրավել է Պետրոս I-ը։ Այն պահպանել է իր իրավունքներն ու արտոնությունները, ամբողջ էստոնիայի հետ մտել Ռուսական կայսրության կազմի մեջ և ղարձել Ռևելի (1783 թվականից՝ էստլանդական) նահանգի կենտրոնը։ 1870 թգովականին գործարկվել է Տալլին-Պետերբուրգ երկաթուղին։
19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Տալլինը դարձել է Հյուսիս-արևմտյան Ռուսաստանի խոշոր արդյունաբերական կենտրոն։ Բեռնաշրջանառությամբ Տալլինի նավահանգիստը 4-րդն էր (Պետերբուրգից, Ռիգայից, Օդեսայից հետո) Ռուսաստանում։
1897 թվականին Տալլինն ուներ ավելի քան 64,5 հազար բնակիչ, 1900 թվականին խոշոր արդյունաբերության մեջ զբաղված էր շուրջ 6 000 բանվոր։
1918 թվականի փետրվարի 24֊ից եղել է նորանկախ Էստոնիայի հանրապետության, 1940 թվականից՝ Էստոնիայի ԽՍՀ֊ի մայրաքաղաք։
1941 թվականին քաղաքը գրավել են գերմանացիները, որի ընթացքում շատ ազգայնական էստոնացիներ համագործակցել են նացիստների հետ։ 1944 թվականի խորհրդային կարգերի վերականգումից հետո, ճնշվել ու վտարվել է քաղաքի բնակչության զգալի մասը, փոխարենը վերաբնակեցվել են ռուսներ։ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ռուսները կազմում էին բնակչության գրեթե կեսը։
Ներկայում, նրանք բնակչության մեկ երրորդն են։

Remove ads
Վարչատարածքային բաժանում

Տեղի պետական նպատակների համար, Տալլինը բաժանված է 8 վարչատարածքային շրջանների։ Շրջանները կառավարում են տվյալ տարածքում գտնվող քաղաքային հաստատությունները։
Յուրաքանչյուր շրջանի կառավարողներին ղեկավարում է ավագը (էստ․՝ linnaosavanem): Ավագը նշանակվում է քաղաքային իշխանության կողմից, քաղաքապետի ընտրության ժամանակ և Վարչական խորհրդի հետ համաձայնեցնելով։ Վարչական խորհրդի ֆունկցիան նրանում է, որ Քաղաքային իշխանությանը և Քաղաքի խորհրդի հանձնաժողովին օգնի շրջանների կառավարության մեջ։
Հետագայում շրջանները կբաժանվեն թաղամասերի (էստ․՝ asum): Նրանց անունները և սահմանները պաշտոնապես սահմանված են։ Ներկա ժամանակ Տալլինում կա 84 թաղամաս[16]։
Ժողովրդագրություն
2016 թվականի հունիսի 1-ի դրությամբ Տալլինի բնակչությունը կազմում է 440,950 մարդ[18]։
Համաձայն Եվրոստատի, 2004-ին Տալլինը ունեցել է ամենաշատ թվով ոչ-ԵՄ-ի անդամ ազգություններ բոլոր ԵՄ-ի ազգերի մեջ[19]։ Էնթիկ Էստոնացիները կազմում են բնակչության 55%-ը։
Տալլինի պաշտոնական լեզուն էստոներենն է։ 2011-ին 206,490 (50.1%) մարդ խոսում էր էստոներեն, ինչպես մայրենի լեզու և 192,199 (46.7%) մարդ՝ ռուսերեն, ինչպես մայրենի լեզու։ Մյուս օգտագործվող լեզուններն են Ուկրաիներենը, Բելառուսերենը և Ֆիններենը[20]։
Remove ads
Կրթություն

Բարձրագույն կրթության և գիտական հաստատություննում ներառվում է՝
Տուրիզմ


Տալլինի գլխավոր տեսարշան վայրերը տեղակայված են Տալլինի Հին քաղաքում (բաժանվում է այն "Ստորին քաղաքի" և Վերին քաղաքի), որը հեշտությամբ կարելի է ոտքով ամբողջությամբ շրջել։ Քաղաքի արևելյան մասերը՝ Պիրիտան, Կադրիորգը նույնպես համարվում են տեսարժան վայրեր և Ռոկկա-ալ-Մարեում գտնվող Էստոնական բաց երկնքի տակ գտնվող թանգարանը պահպանում է Էստոնիայի գյուղական մշակույթի և ճարտարագիտության տեսակետները։
Վերին քաղաք
Մի ժամանակ այս տարածքը եղել է առանձին քաղաք և եղել այն իշխանության նստավայրը, որը ղեկավարում էր Էստոնիան։ Բլրից երևում է իրեն շրջապատող բոլոր թաղամասերը։ Հիմնական տեսարժան վայրերից են միջնադարյան Տոոմպեա ամրոցը, Ռուս Ուղղափառ Ալեքսանդր Նևսկու տաճարը և լյութերական Սբ․ Մարիայի մայր տաճարը (էստ․՝ Toomkirik):
Ստորին քաղաք
Սա Եվրոպայի լավ միջնադարյան քաղաքներից մեկն է և իշխանությունը դեռ շարունակում է վերականգնումը։ Հիմնական տեսարժան վայրերից են Ռատուշայի հրապարակը (էստ․՝ Raekoja plats ), քաղաքի պատը և աշտարակները (մասնավորապես "Կիկ ին դե կեկ") ինչպես նաև միջնադարյան եկեղեցիներից են Սուրբ Օլաֆի եկեղեցին, Սուրբ Նիկոլասի եկեղեցի։
Պիրիտա
Այս ափամերձ շրջանը գտնվում է Կատրիորգի հյուսիս-արևելքից 2 կիլոմետր հեռավորության վրա։ Պիրիտայի երկու կիլոմետրը զբաղեցնում է բուսաբանական այգին և Տալլինի հեռուստաաշտարակը։
- Տալլինի Հին քաղաքը
- Համայնապատկեր Ռատուշայի հրապարակ-ի (Raekoja plats) կենտրոնից
Remove ads
Միջազգային հարաբերություններ
Քույր քաղաքներ
Տալլինը մասնակցում է միջազգային քաղաքների մտերմացման նախագծերում, որպեսզի ստեղծի լավ միջազգային հարաբերություններ։
Remove ads
Պատկերասրահ
- Սբ. Կատերինայի միջանցք
- Սբ. Նիկոլասի եկեղեցի
- Սբ․ Մարիայի մայր տաճար
- Ալեքսանդր Նևսկու մայր տաճար կառուցվել է 1894–1900:
- Սևագլուխների Եղբայրության տունը։
- Վիրույի դարպասներ, մուտք դեպի հին քաղաք
- The Քաղաքապետարանի դեղատուն, կառուցվել է 1422-ին, այն Եվրոպայում հնագույն դեղտներից մեկն է։
- Կիկ ին դե կեկ պաշտպանության աշտարակ։
- Քաղաքի պատերից մեկը Լոուեր Թաունում
- Քաղաքի պատը, որի տակ այգիների ցուցահանդեսն է
- "Հասակով Հերման" աշտարակը
- Կադրիորգ
- Պիրիտա մենաստանի ավերակները
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads