Գեղավեր

բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia

Գեղավեր
Remove ads

Գեղավեր (լատին․՝ Cirsium)[1] , տատասկ, փշփշուկ, բորիկոնիմ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույսերի ցեղ։

Գեղավեր
Thumb
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ցեղ Գեղավեր (Cirsium)
Mill., 1754
Remove ads

Տարածվածություն

Աճում է ամենուր, վնասում լեռնատափաստանային և բարձրադիր գոտիների հացաբույսերը, բազմամյա խոտաբույսերը, աղբոտում ցանքերը։ Ցողունը կանգուն է, բարձր՝ 40- 200 սմ։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։

Հայտնի է մոտ 200, Հայաստանում՝ 17 տեսակ՝

. Գեղավեր սովորական (Cirsium vulgare)
. Գեղավեր թարթիչավոր (Cirsium ciliatum)
. Գեղավեր ալեհեր (Cirsium incanum)
. Գեղավեր անատոլիական (Cirsium anatolicum)
. Գեղավեր թեւավոր (Cirsium alatum)
. Եւ այլն

Remove ads

Կառուցվածք

Տերևները երկարավուն-նշտարաձև են, եզրերը՝ բլթակաձև կլորված կամ ամբողջական, փշոտ։ Զամբյուղները խմբված են ողկուզանման կամ գլխիկահուրանանման ծաղկաբույլերում։ Ծաղիկները խողովակավոր են, կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակավուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Սերմերը մերկ են, հարթ՝ կողքերից սեղմված։

Կիրառություն

Նշանակություն՝
Մեղրատու
Դեղաբույս
Ձիթատու
Միջատասպան
Բանջար

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ինսուլին, ալկալոիդներ, վիտամին C և այլն։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է քաղցկեղի, վերգետնյա մասի եփուկը՝ ստամոքսացավի, գլխացավի, նևրոզի, նյութափոխանակության խանգարման ժամանակ, նաև որպես հակաբորբոքային, լեղամուղ, քրտնաբեր, ցավազրկող միջոց։ Թարմ ծաղիկներն օգտագործում են բերանի տհաճ հոտի դեպքում, սերմերից ստացվող յուղը՝ օճառի արտադրության մեջ։ Որոշ տեսակներ օժտված են միջատասպան հատկությամբ։

Օգտագործելիս չշփոթել: Գեղավերներին որոշակի արտաքին նմանություն ունեն հետեւյալ ցեղերը՝ Կառ (Կաղշնակ), Կաթնափուշ (Մարեմփուշ), Տատասկափուշ (Կռափուշ): Այս բույսերը թեեւ միեւնույն ընտանիքից են, այնուամենայնիվ տարբեր ցեղեր են եւ յուրաքանչյուրն ունի իր տեսակները, որոնք օժտված են տարբեր հատկություններով, պարունակում են տարբեր քիմիական բաղադրիչներ։

Պատկերասրահ

Գրականություն

  • Everitt, J.H.; Lonard, R.L.; Little, C.R. (2007). Weeds in South Texas and Northern Mexico. Lubbock: Texas Tech University Press. ISBN 0-89672-614-2

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads