Տեկոր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Տեկոր, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում է Նախիջևանի տեղամասում, Կաղզվան քաղաքից 33 կմ հյուսիս֊արևելք, Անի քաղաքից մոտ 20 կմ հարավ֊արևմուտք, Ախուրյանի աջակողմյան վտակ Տեկորի աջ ափին, Տեկորի բերդի մոտ, երեք կողմից լեռներով եզերված տափարակ վայրում։ Գյուղից 3 կմ հյուսիս֊արևելք գտնվում է Տեկոր խարաբա գյուղը։
Remove ads
Պատմություն
Տեկորը ծաղկում է ապրել Բագրատունիների օրոք (հիշատակվում է իբրև գյուղաքաղաք)։ Մեծ եղեռնի ժամանակ Տեկորի հայ բնակիչներից շատերը զոհվել են թուրքական հարձակումների հետևանքով։
Բնակչություն
XVIII դարի վերջին ուներ մոտ 200 բնակիչ, XIX դարի վերջին՝ մոտ 350 բնակիչ, 1913 թվականին՝ 523 (88 ընտանիք) հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 75 տուն՝ 572 հայ բնակչով։
Տնտեսություն
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
Միջնադարյան հայ մշակույթի կարևոր հուշարձան է Տեկորի տաճարը։
Կրթություն
Գյուղում կար 1890 թվականից գործող դպրոց[3]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads