Տերտեր Երևանցի

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Տերտեր Երևանցի (13-րդ դար, Երևան - 14-րդ դար, Ղրիմ), 14-րդ դարի հայ գրող և գրիչ։ Հայտնի երևանցի բանաստեղծներից առաջինը[1]։

Արագ փաստեր Տերտեր Երևանցի, Ծնվել է ...

Կենսագրություն

Thumb
Թեղենյաց վանական համալիրի ավերակները

Ենթադրաբար ծնվել է 1290 և 1300 թվականների միջև երևանյան հոգևորական Սարգիսի և նրա կին Գոհար-Մելիքի ընտանիքում[2]։ Կրթությունը ստացել է 1310—1320-ական թվականներին Բջնիից ոչ հեռու գտնվող Թեղենյաց վանքում վարդապետ Հակոբի ղեկավարությամբ[3][4][5][6]։ Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի ծանր սոցիալական պայմաններից ելնելով՝ 1330-ական թվականների սկզբում լքեց հայրենի եզերքը և տեղափոխվեց Ղրիմ. մնացած ողջ կյանքն անցկացրեց թերակղզու տարբեր քաղաքներում և հարևան մարզերում[5]։

Հայտնի է, որ 1336 թվականին Սուրխաթում արտագրել է «Ժողովածու քարոզից Վարդանայ Այգեկցւոյ»[7]), «Քարոզգիրք Վարդանայ Այգեկցւոյ»[8]) և «Ժողովածու խրատուց»[9])[5][10], հետո տեղափոխվեց Ազակ (Ազով), որտեղ աշխատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում[11]։ 1341 թվականին Ազակում ևս մեկ անգամ արտագրեց «Ժողովածու քարոզից Վարդանայ Այգեկցիոյ»[5][10][12]։ Գրել է նաև պոեմներ, արտագրված ձեռագրերը հարստացրել է հիշատակող գրառումներով և ոչ մեծ ինքնակենսագրական բանաստեղծություններով, որոնցում, որպես կանոն, գովերգում է Երևանը՝ անվանելով այն «Արարատի ստորոտում պատվարժան քաղաք», «Խոր Վիրապի և Էջմիածնի հարևան» և այլն[10][13]։ Իր հիշատակարաններից մեկում նկարագրում է իր ճամփորդությունը հարազատ Երևանից Վրաստանով, իսկ այնուհետև ծովով դեպի Կաֆա, իսկ այնուհետև Ազակ[2][14]։ Մահացել է 1350 և 1360 թվականների միջակայքում[3][6]։

Նրա ստեղծագործություններում, ինչպես և դարաշրջանի հայկական պոեզիայում ընդհանրապես, հատուկ տեղ ունի ձևով դրամատիկ պոեմը գինու, իմաստունի և խաղողի բանավիճային խոսքը[1][3][5][15]։

Remove ads

Ստեղծագործություն

Հատված ինքնակենսագրական բանաստեղծությունից.

Յերկրէն եկի այն Հայաստան,
Ի քաղաքեն այն պատուական,
Որ անունն է Երևան
Ու Վիրապին ու Էջմիածնին է հարևան,
Ի լեռն ի մաւտ Սարարադեան,
Անդր, որ տապանն է մեծ Նոյան,
Ու նշխարն ի նեսն է մեր նախնեան:


Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads