Տիլիգուլի լիման
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Տիլիգուլի լիման, լիման Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերում, Սև ծովի ափին։ Երկարությունը 80 կմ, լայնությունը 0,2 - 3,5 կմ, առավելագույն խորությունը 19 մ։ Լիմանի մակերևույթի մակերեսը մոտ 170 կմ² է։
Ծովից բաժանված է մոտ 4 կմ լայնությամբ և մինչև 7 կմ երկարությամբ ավազաթմբով, սակայն պարբերաբար հաղորդակցվում է ծովի հետ ջրանցքներով։ Լիմանի մեջ է թափվում Տիլիգուլ գետը։ Տիլիգուլի լիմանի արևմտյան և արևելյան ափերին են տեղակայված երկու նույնանուն Տարածքային լանդշաֆտային պարկեր։
Տիլիգուլի լիմանը մտնում է միջազգային ջրա-ճահճային ռեսուրսների պաշտպանության Ռամսարյան կոնվենցիայի ջրամբարների ցանկի մեջ։
Լիմանի անվանումը առաջացել է թուրքական «Դելի Գյոլ» բառերից, որը թարգմանաբար նշանակում է Սանձարձակ Լիճ։
Remove ads
Տես նաև
- Տիլիգուլի աղետ
- Տիլիգուլի պերեսիպ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիլիգուլի լիման» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads