Տիրան Ա

From Wikipedia, the free encyclopedia

Տիրան Ա
Remove ads

Տիգրան Ա, (մ.թ.ա. 115–ից մ.թ.ա. 95), Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մոտ մ.թ.ա. 115 թվականից, Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։

Արագ փաստեր Տիգրան Ա, Մեծ Հայքի Արքա Մեծ Արքա ...

Տիգրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տիգրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։

Տիգրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիգրան Ա-ն մահացել է ճանապարհորդության ժամանակ։ Նրան հաջորդել է որդին՝ գերությունից ազատված Տիգրան Մեծը։

Remove ads

Արտաշեսյան հարստություն

Thumb
Արտաշեսյանների դրոշ

Արտաշեսյան արքաայտոհմը Հայաստանում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա-ն, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ որդի Զարեհի, Երվանդյան։ Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն։

Մանրամասն տեղեկատվություն Անունը, Տարեթվեր ...
Նախորդող
Արտավազդ Ա մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115
Մեծ Հայքի արքա
Տիրան Ա

մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95
Հաջորդող
Տիգրան Բ մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55
Remove ads

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads