Տորոնտո
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Տորոնտո (անգլ.՝ Toronto), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Երկրի ամենամեծ քաղաքն է, ինչպես նաև Օնտարիո նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հարավային Օնտարիոյում՝ Օնտարիո լճի հյուսիսարևմտյան ափին։ 2011 թվականին կատարված մարդահամարի տվյալներով՝ Տորոնտոյի բնակչությունը կազմում է 2 615 060 մարդ։ Հանդիսանում է առավել ոչ միատարր բնակավայրերից. բնակչության 49%-ը ծնվել է Կանադայից դուրս։ Միսիսոգա, Բրեմթոն և Մարքեմ քաղաքների հետ Տորոնտոն ձևավորում է Մեծ Տորոնտոյի քաղաքային ագլոմերացիան (Greater Toronto Area, կրճատ՝ GTA)` 6 054 191 ընդհանուր բնակչությամբ (2011)։
Տորոնտոն համարվում է «Ոսկե պայտ» կոչվող պայմանական տարածաշրջանի մաս, որտեղ կենտրոնացված է երկրի հիմնական բնակչությունը։ Կանադայի ընդհանուր բնակչության մոտ մեկ երրորդը բնակվում է Տորոնտոյից 500 կմ շառավղի վրա։
Քաղաքը հարուստ է բազմաթիվ պատկերասրահներով և թանգարաններով։
Կանադայի «տնտեսական շարժիչն» է, որտեղ կենտրոնացված են բազմաթիվ ձեռնարկություններ։ «The Economist» պարբերականը 2011 թվականին Տորոնտոյին ներկայացրել էր որպես 4-րդ առավել բարձր կենսամակարդակ ունեցող քաղաք[1] Տորոնտոյում է գտնվում Տորոնտոյի ֆոնդային բորսան, ինչպես նաև երկրի առաջատար բանկային կազմակերպությունների զգալի մասը[2]։
Ունի հինգ բարձրագույն լիգաների սպորտային ակումբներ՝ «Տորոնտո Մեյփլ Լիֆս» (հոկեյ), «Տորոնտո Բլու Ջեյս» (բեյսբոլ), «Տորոնտո Ռեպտորս» (բասկետբոլ), «Տորոնտո Արգոնավթս» (կանադական ֆուտբոլ) և «Տորոնտո ՖԱ» (ֆուտբոլ)։
Remove ads
Անվանում
Հիմնադրել են անգլիացիները 1793 թվականին որպես ամրացված ավան՝ Տորոնտո «հավաքավայր» հնդկացիական գյուղի տեղում, և ի պատիվ Յորքի դքսի անվանել Յորք։ 1834 թվականին դասվել է քաղաքների կարգը՝ Տորոնտո անունով[3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads