Տուղրիլ բեկ

From Wikipedia, the free encyclopedia

Տուղրիլ բեկ
Remove ads

Տուղրիլ Բեկ (բառացի՝ բազեիշխան) (մոտ 990[1] - սեպտեմբերի 4, 1063, Tajrish, Սելջուկյան սուլթանություն), սելջուկյան թուրքերի պետության հիմնադիր։ Մելշուկի թոռը։ Եղբոր՝ Չակիր Բեկի հետ գլխավորել է օղուզների սելջուկյան միավորումը։ 1038 թվականին նվաճել է Խորասանի մի մասը և Նյուշապուհում հռչակվել սուլթան։ 1040 թվականին ջախջախել է Ղազնևիների պետության (10-12-րդ դարերում, Միջին Արևելքում) զորքը։ 1040-1055 թվականների ընթացքում նվաճել է Խորեզմը, Իրանի մեծ մասը, Ատրպատականը, Իրաքը, 1055 թվականին մտել է Բաղդադ։ Աբբասյան Կաիմ խալիֆան հարկադրված էր Տուղրիլ Բեկին սուլթանի, այնուհետև՝ «Արևելքի և Արևմուտքի թագավորի» տիտղոս։ Տուղրիլ Բեկի օրոք սելջուկները բազմիցս արշավել են (1047, 1048, 1054 թվականներին՝ Տուղրիլ Բեկի գլխավորությամբ) Հայաստան, կողոպտել ու ավերել բազմաթիվ գավառներ ու քաղաքներ, սակայն անհաջողություններ է կրել հատկապես Կարինում, Կարսում և Մանազկերտում։

Արագ փաստեր Մասնագիտություն՝, Դավանանք ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads