Ցախակեռաս
բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ցախակեռաս (լատին․՝ Lonicera), այծատերևազգիների ընտանիքի փաթաթվող կամ կանգուն ցողուններով թուփ։ Հայտնի է մոտ 200՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդում, Անդերում։
Remove ads
Հայաստանում
Հայաստանում՝ 5(6) տեսակ՝
- բուրավետ ցախակեռաս (Lonicera caprifolum),
- կովկասյան ցախակեռաս (Lonicera caucasica),
- վրացական ցախակեռաս (Lonicera iberica) և այլն։

- Տարածում
Աճում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կաղնու-բոխու անտառներում, նոսրանտառներում, անտառի բացատներում, խոնավ վայրերում, գետերի և առուների երկայնքով, իսկ վրացական ցախակեռասը՝ հիմնականում չորային, արիդային նոսրանտառների կազմում՝ հարավային չոր, ժայռոտ լանջերին (800-1800 մ բարձրություններում)։
Remove ads
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 2,5-3,5 մ է։ Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, ձվաձև կամ օվալաձև։ Ծաղիկները տերևանութային են, խոշոր, վարդագույն, սպիտակ, դեղին, բուրավետ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կարմիր, նարնջագույն, դեղին, հյութալի հատապտուղ է։
Բազմանում է սերմերով, կտրոններով, անդալիսով։
Քիմիական կազմ
Տերևները պարունակում են վիտամին E, կարոտին (A-նախավիտամին), պտուղները՝ ներկանյութ։
Կիրառություն
Տերևների և ծաղիկների եփուկն օգտագործում են ողողումների համար՝ խուզող որքինի (մկնատամ) բուժման նպատակով, որպես վերքամոքիչ միջոց ևն։ Փայտանյութն ամուր է, կիրառվում է մանր իրեր պատրաստելու համար։
Գեղազարդիչ է[1]։
Տեսակներ

Հայտնի է մոտ 200[2] տեսակ, նրանցից մի քանիսը.
|
|
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads