Ցասման ողկույզները (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Ցասման ողկույզները» (անգլ.՝ The Grapes of Wrath), ռեժիսոր Ջոն Ֆորդի նկարահանած ֆիլմ դրամա։ Հիմքում գրող Ջոն Սթեյնբեքի համանուն գրվածքն է, որն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։
Remove ads
Սյուժե
Ֆիլմի հերոսները հասարակ գյուղացիներ են, ովքեր Մեծ ճգնաժամի տարիներին, ինչպես շատերը, տեղափոխվում են իրենց ծննդավայրից աշխատանք գտնելու փնտրումով։ Նրանք Օկլահոմայից մեկնում են Կալիֆորնիա, որտեղ ըստ հայտարարության աշխատողներ էին պահանջվում։ Մի քանի տեղեր տեղափոխվելով նրանք չեն կարողանում գտնել լավ աշխատանք և քիչ թե շատ բարեկեցիկ կյանքի հույսեր։
Գլխավոր հերոսը Թոմ Ջոուդն է, ով վերադարձել է բանտից, և միանում է իր բազմանդամ Ջոուդների ընտանիքն։ Սակայն մեծ դեպրեսիան տարածվելով ամբողջ ԱՄՆ-ում հասնում է նաև նրանց ընտանիքին և չնչին գումարների դիմաց նրանք աշխատում են մեծահարուստների այգիներում ...
Remove ads
Դերերում
Remove ads
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
Մրցանակներ
Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 5 մրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում
Ներկայացվել է 7 Օսկարի, ստացել 2-ը լավագույն ռեժիսոր (Ջոն Ֆորդ) և Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ջեյն Դարվելլ) անվանակարգերում
Վարկանիշային ցանկեր

Ֆիլմը ընդգրկված է տարբեր կինովարկանիշային ցանկերում հետևյալ տեղերում
- 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով - 157 (2012 թվականի ապրիլ)
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1998 թ. 21, 2007 թ. 23
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 7
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Հենրի Ֆոնդայի մարմնավորած գլխավոր հերոս Թոմ Ջոուդի կերպարը 12-րդն է որպես դրական հերոս։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads