Ցասում (ֆիլմ, 2004)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Ցասում» (անգլ.՝ Man on Fire), 2004 թվականի ֆիլմ, ռեժիսոր՝ Թոնի Սքոթ, քրեական դրամայի ժանրի ֆիլմ, թրիլլեր՝ Ա. Ջ. Քվինելլի համանուն վեպի հիման վրա։ Սա գրքի երկրորդ էկրանավորումն է, առաջինը նկարահանվել է 1987 թվականին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցասում (այլ կիրառումներ)
Remove ads
Սյուժե
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մեքսիկայում, 2003 թվականին։ Խոշոր գործարար Սամուել Ռամոսը անհանգստացած է իր 9-ամյա դստեր՝ Պիտայի համար, ում պաշտպանելու նպատակով նա, որպես թիկնապահ, վարձում է ԿՀՎ-ի հատուկ ծառայության նախկին մարտիկ Ջոն Քրիզին։ Ջոնը սկսում է աշխատել, թեպետ գտնվում էր ծանր էմոցիոնալ ճգնաժամի մեջ և մտածում էր ինքնասպանության մասին։ Աղջկա հետ ծանոթությունը, որը վերածվում է ջերմ ընկերության, նրա մեջ կրկին հետաքրքրություն է արթնացնում կյանքի հանդեպ։
Երաժշտության դասից հետո Պիտային առևանգելու նպատակով կազմակերպված ավազակային հարձակում է տեղի ունենում։ Ջոնը պայքարում է հանցագործների դեմ, վիրավորում է նրանցից չորսին, ինքն էլ է վիրավորվում, սակայն հանցագործները կարողանում են աղջկան տանել իրենց հետ։ Ծնողներին դիմում են՝ 10 մլն $-ի փրկագին պահանջելով։ Սակայն փրկագինը հանձնելիս ինչ-որ բան այնպես չի լինում, փոխհրաձգություն է տեղի ունենում և գործարքը խափանվում է։ Առևանգիչը Պիտայի ծնողներին հայտնում է, որ աղջկան սպանել են։ Իր ընկերոջ՝ Փոլ Ռեյբորնի օգնությամբ նախկին թիկնապահը, դեռևս լիարժեք չապաքինված, փախչում է հոսպիտալից։ Ջոնը Պիտայի մորը՝ Լիզա Ռամոսին, երդվում է, որ վրեժխնդիր կլինի և կսպանի բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել առևանգմանը։
Ջոնը սկզբում «դուրս է գալիս» առևանգումն իրականացնողների վրա։ Խոշտանգումների արդյունքում իրականացնողը խոստովանում է, թե ով է եղել կազմակերպիչը։ Շղթայաբար առաջ գնալով՝ Ջոնը բացահայտում է, որ առևանգումը կազմակերպել է ոչ այլ ոք, քան աղջկա հայրը։ 10 մլն $-ի փրկագինը չի հասել նրան, բայց Սամուելը մտադիր է գլուխ բերել այդ շահադիտական խարդախ գործը, ինչի արդյունքում նրան պետք է բաժին հասներ գումարի կեսը։ Գումարի փոխանցման ժամանակ սպանվել էր առևանգիչներից մեկի ազգականը և պլանները խափանվել էին։ Ջոնը խորհուրդ է տալիս Սամուելին ինքնասպան լինել. վերջինս այդպես էլ անում է։
Վրեժխնդրության իր պլանը հասցնելով ավարտին՝ Ջոնը «դուրս է գալիս» եղբայրներ Դանիել և Աուէրելիո Սանչեսների՝ առևանգման օպերացիայի անուղղակի կազմակերպիչներից երկուսի վրա։ Ջոնը սկզբում բացահայտում է Աուէրելիոյին, ապա՝ այստեղից նաև Դանիելին, ով հայտնում է, որ աղջիկն իրականում ողջ է։ Նա պատրաստ է աղջկան փոխանակել Ջոնի և նրա եղբոր հետ։ Ծանր վիրավոր Ջոնը վերջին ուժերը լարելու գնով իրականացնում է այդ փոխանակումը, և Պիտային վերադարձնում է մորը։ Այնուհետև հանձնվում է հանցագործներին և մահանում է, քանի դեռ իրեն մեքենայով տեղափոխում էին։
Եզրափակիչ տեսարանը Դանիել Սանչեսի՝ ձերբակալության արդյունքում սպանությունն է՝ Մեխիկոյի ուժային կառույցի ներկայացուցչի՝ Միգել Մանզանոյի կողմից։
Remove ads
Դերերում
Remove ads
Արձագանքներ
Ֆիլմը արժանացել է կինոքննադատների տարբեր արձագանքների։ Rotten Tomatoes-ում միջին վարկանիշը 38 % է կազմում[7], Metacritic –ում՝ 47 %[8]:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads