Ցզյանսու
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ցզյանսու (չինարեն՝ 江苏省 ), նահանգ Արևելյան Չինաստանում, Յանցզի գետի ստորին հոսանքի շրջանում, ողողվում է Արևելա–Չինական և Դեղին ծովերի ջրերով։ Տարածությունը 100 հազար կմ² է, բնակչությունը կազմում է 79,2 մլն (2012[2])։ Երկրի ամենախիտ բնակեցված նահանգն է։ Վարչական կենտրոնը՝ Նանկին։ Գտնվում է Չինական մեծ հարթավայրի հարավ–արևելյան մասում։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները հյուսիսում 600-900 մմ են, հարավում՝ մինչև 1200 մմ։ Ցզյանսու ՉԺՀ ինդուստրիալ–ագրարային զարգացած տնտեսական շրջաններից է, տալիս է երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 6%–ը։ Արդյունահանվում է ածուխ, երկաթի հանքանյութ, ապատիտ, կաոլին, աղ։ Զարգացած է տնայնագործությունը և գեղարվեստական արհեստագործությունը (ճենապակե և հնդկեղեգե իրեր)։ Մշակվում է տարածքի մոտ 60%–ը։ Գետերի ռեժիմը կարգավորելու և ոռոգման նպատակով ստեղծված է հիդրոտեխնիկական համալիր, այդ թվում՝ ոռոգիչ համակարգ։ Մշակում են բրինձ, ընդավորներ, ցորեն, գարի, եգիպտացորեն, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Երկրի բամբակագործական և շերամապահական գլխավոր շրջաններից է։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads