Ցիցիլիա Բրուտյան

հայ երաժշտագետ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ցիցիլիա Գևորգի Բրուտյան (սեպտեմբերի 24, 1920(1920-09-24)[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2] - մարտի 21, 2000(2000-03-21), Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967):

Գեղանկարիչ Գևորգ Բրուտյանի դուստրը։

Remove ads

Կենսագրություն

Ցիցիլիա Բրուտյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 24-ին, Թիֆլիսում։ 1942 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը, 1951 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Վ. Բելյաև, Յ. Կելդիշ)։ 1938-1942 թվականներին երաժշտություն և հարմոնիա է դասավանդել Երևանի դպրոցներում, 1942-1944 թվականներին՝ Երևանի երաժշտական ուսումնարանում։ 1952 թվականին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1952-1957 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների պատասխանատու խմբագիրը։ 1958-1981 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտության ամբիոնի վարիչ (1978 թվականից՝ պրոֆեսոր1967 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Հեղինակ է՝ «Շարա Տալյան» (Ա. Անասյանի հետ, 1956), «Արամ Տեր-Հովհաննիսյան» (1962), «Հայրենաբաղձ հնչյուններ» (1962, 1964), «Սփյուռքի հայ երաժիշտները» (1968), «Կոմիտաս» (1969), «Արուս Բաբալյան (1979), «Սփյուռքահայ երաժշտական մշակույթը» (1982), «Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները (1996) գրքերի[3][4][5]։

Ցիցիլիա Բրուտյանը մահացել է 2000 թվականի մարտի 21-ին, Երևանում։

Remove ads

Երկեր

  • Շարա Տալյան։ Կյանքն ու ստեղծագործական ուղին։ Հայկական թատերական ընկերություն, Երևան, Հայպետհրատ, 1956 (համահեղինակ)։
  • Մարիաննա Սեդմար։ Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1957 (համահեղինակ)։
  • Հայկանուշ Դանիելյան։ Հայ արվեստի ներկայացուցչի մասին։ Երևան, ՀԹԸ հրատ., 1958 (համահեղինակ)։
  • Տաթևիկ Սազանդարյան։ Երգչուհու կյանքը և բեմական գործունեությունը։ Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1959 (համահեղինակ)։
  • Արամ Տեր-Հովհաննիսյան։ Կյանքն ու գործունեությունը։ Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, Հայպետհրատ, 1962 (համահեղինակ)։
  • Հայրենաբաղձ հնչյուններ։ Արտասահմանի հայ երգահանների դաշնամուրային երկեր։ Երևան, Հայպետհրատ, 1964։
  • Մեթոդական ձեռնարկ։ Մասսայական դպրոցների երգ-երաժշտության դասատուների համար։ Երևան, Հայպետուսմանկհրատ, 1964 (համահեղինակ)։
  • Իրականացած անուրջներ։ (Երևանի պատանի ջութակահարների անսամբլը)։ Երևան, «Հայաստան», 1966։
  • Սփյուռքի հայ երաժիշտները։ Երևան, Հայաստան, 1968 (համահեղինակ)։
  • Կոմիտաս։ Կյանքն ու գործունեությունը։ Երևան, Հայաստան, 1969։
  • Արուս Բաբալյան։ Հայկական թատերական ընկերություն, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973։
  • Կոմիտասի ստեղծագործութեան մեկնաբանման խորհուրդը։ Առանձնատիպ գիտական աշխատությունների միջբուհական ժողովածուից (արվեստագիտություն), Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, 1974[6]։
  • Երգեր սփյուռքից։ Կազմող՝ Ց. Բրուտյան։ Նոտա։ Երևան, «Սովետական Գրող», 1976։
  • Արուս Բաբալյան։ Կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Հայկական թատերական ընկերություն, Երևան, Ա. հ., 1979 (համահեղինակ)։
  • Հարազատ դպրոց։ Երգեր դպրոցականներու համար։ Ե. Յակոբեան, առաջաբանը՝ Ցիցիլիա Գևորգ Բրուտյան, ԳԱՀԻՐԷ, 1981։
  • Հայաստան ապրիր յաւիտեան։ Երգեր դպրոցականներու համար։ Ե. Յակոբեան, առաջաբանը՝ Ցիցիլիա Բրուտյան, ԳԱՀԻՐԷ, 1981։
  • Սփյուռքահայ երաժշտական մշակույթը։ ԱՄՆ-ի, Կանադայի և Ֆրանսիայի հայ գաղթօջախների երաժշտական մշակույթը։ Երևան։ «Սովետական գրող», 1982 (համահեղինակ)։
  • Ժողովրդական ստեղծագործությունը և պրոֆեսիոնալ արվեստը։ Գիտ. աշխ. միջբուհական թեմ. ժող. (Արվեստագիտությու։ ՀԽՍՀ բարձրագույն և միջն. մասնագիտ. կրթ. մին-թյուն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ, 1985։
  • Անցյալի գեղարվեստական ժառանգության ժամանակակից ընկալումն ու օգտագործումը։ Գիտ. աշխ. միջբուհ. թեմ. ժող. (Արվեստագիտություն)։ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտ. կրթ. մին-թյուն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1987:
  • Արվեստի առարկաների դասավանդման մեթոդիկայի նորացման հարցեր։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1989 (համահեղինակ)։
  • Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները։ Երեւան, «Անահիտ», 1996 (համահեղինակ)։
  • Արցախյան ոգին երաժշտության ծիրի մեջ։ (Ակնարկներ, դիմանկարներ, հոդվածներ)։ [Մենագրություններ], Երևան, «Ամրոց», Տիգրան Մեծ, 2000 (համահեղինակ)[7]։
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads