Ցոլակ Սիմոնյան
հայ մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Ցոլակ Ռուբենի Սիմոնյան (1919, Երևան, Հայաստան), հայ մանկավարժ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1945) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատատու | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
Ցոլակ Սիմոնյանը ծնվել է 1919 թվականին, Երևան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում։ 1937-1938 թվականներին ուսուցիչ է աշխատել Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում։ 1938 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը[1]։
1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ավարտել ռազմական ուսումնարանը։ 1942 թվականի հոկտեմբերից Սիմոնյանը 34-րդ առանձին բրիգադի կազմում, Հյուսիսային Կովկասում, մասնակցել է ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերին։ Ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մարտերից մեկում վիրավորվել է, ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից[1]։
1945 թվականին Սիմոնյանը ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1946-1953 թվականներին դասավանդել է մայրաքաղաքի մի շարք դպրոցներում։ 1953-1973 թվականներին դասավանդել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։ 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա։ 1973 թվականից աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, որպես ընդհանուր մանկավարժության ամբիոնի դոցենտ։ Հեղինակ է մի շարք գրքերի ու հոդվածների[1]։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
Երկեր
- Արևելահայ մանկավարժական միտքը XIX դարի երկրորդ կեսին։ ՀԽՍՀ Լուսավորության նախարարություն։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ։ Երևան, Հայաստան, 1978 (համահեղինակ)[2]։
- Հայ մանկավարժության պատմության ուսումնասիրումը (Մեթոդական ցուցումներ և առաջադրանքներ)։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություն։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ։ Երևան, ՀԽՍՀ Լուսավորության նախարարություն, 1984[3]։
- Հայ մանկավարժության պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարավերջ։ Ուս. ձեռնարկ։ Արմավիրի «Արարատ» համալսարան։ Երևան, Ա. հ., 1998 (համահեղինակ)[4]։
- Հայ մանկավարժության պատմություն։ 19-20-րդ դարեր։ Երևան, Ա. հ., 2000 (համահեղինակ)[5]։
- Մանկավարժության պատմության։ Համառոտ ուսումնական ձեռնարկ։ Արարատ համալսարան Արմավիր, Արմավիր։ Պարգև Ոսկանյան, 2007 (համահեղինակ)[6]։
- Հայ մանկավարժական մտքի պատմության քրեստոմատիա։ Երևան, Մանկավարժ, 2007 (համահեղինակ)։
- Հայ մանկավարժության պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երևան, Վան Արյան, 2012[7]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.