Փարիզի աստղադիտարան

From Wikipedia, the free encyclopedia

Փարիզի աստղադիտարանmap
Remove ads

Փարիզյան աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Paris), աստղադիտարան Փարիզում, Ֆրանսիա։ Հիմնական աստղադիտակի տրամագիծը կազմում է 38 սանտիմետր։ Հիմնվել է 1667 թ. Լյուդովիկոս XIV-ի հրամանով (նորացված շենքը հանդիսավոր բացվել է նրա կողմից 1682 մայիսի 1-ին), հանդիսանում է աշխարհում այսօր գործող աստղադիտարաններից ամենահինը։

Արագ փաստեր Փարիզի աստղադիտարան Observatoire de Paris, Տեսակ ...

Աստղադիտարանի խոշորագույն գործիքն է կրկնակի ֆոտոտեսային ռեֆրակտորը (տեսային ռեֆրակտորի օբյեկտիվի տրամագիծը 83 սմ է, աստղագրաֆինը՝ 63 սմ, երկուսի կիզակետային հեռավորությունն է 17 մետր)։ Գործիքը, որը ստացել է Grand Lunette անվանումը, տեղադրվել է աստղադիտարանի մասնաճյուղում Մյոդոնում 1895 թ.։

Այժմ դիտարկումներ են կատարվում Մյոդոն (կոդը` «005») և Նանսեյ մասնաճյուղերում, իսկ Փարիզում տեղադրված են երեք գործիքներ, որոնք գործարկվել են XIX դարում, այժմ օգտագործվում են այցելուների համար դիտարկումների կազմակերպման ժամանակ։

Remove ads

Հայտնի աշխատակիցները

Տնօրենները

Աստղադիտարանի պաշտոնական ղեկավարի պաշտոնը, «աստղադիտարանի կառավարող տնօրեն», ներդրվել է Լյուդովիկոս XV թագավորի հրամանով (Թագավորական հրաման 1771 թ. նոյեմբերի 12-ի[9]), և փաստորեն պաշտոնապես առաջին մարդը, որ ստանձնել է այս պաշտոնը եղել է Ցեզար Ֆրանսուա Կասինին, այս հայտնի աստղագետների տոհմի երրորդ ներկայացուցիչը։ Նրանից առաջ փաստացի տնօրեններ են եղել նրա հայրն ու պապը, այդ պատճառով ցանկը սկսվում է նրանցից։

  • Ջովանի Դոմենիկո Կասինի (1671 - 1712)
  • Ժակ Կասինի (1712 - 1756)
  • Ցեզար Ֆրանսուա Կասինի (1756 - 1784)
  • Ժան Դոմենիկ Կասինի (1784 - 1793)
  • Ջոն Պեմի Վիլնյով, տնօրենի պաշտոնակատար (սեպտեմբեր 1793 - 1794)
  • Նիկոլա-Անտուան Նուե, տնօրենի պաշտոնակատար (մոտ 1794 - 1795)
  • Ժոզեֆ Ժերոմ Լալանդ (1795 - 1800)
  • Պյեր Մեշեն (1800 - 1804)
  • Ժան Բատիստ Ժոզեֆ Դալամբր (1804 - 1822)
  • Ալեքսիս Բուվար (1822 - 1843)
  • Ֆրանսուա Արագո (1843 - 1853)
  • Ուրբեն Լե Վերյե (1854 - 1870)
  • Շարլ Էժեն Դելոնե (1870 - 1872)
  • Ուրբեն Լե Վերյե (1873 - 1877)
  • Ամադեյ Մուշե (1878 - 1892)
  • Ֆելիկս Տիսերան (1892 - 1896)
  • Մորիս Լևի (1896 - 1907)
  • Բենիամին Բայո (1908 - 1926)
  • Անրի Դելանդր (1926 - 1929)
  • Էռնեստ Էկլանգոն (1929 - 1944)
  • Անդրե Դանժոն (1945 - 1963)
  • Ժան Ֆրանսուա Դենիս (1963 - 1967)
  • Ժան Դելյե (1967 - 1971)
  • Ռայմոն Միշար (1971 - 1976)
  • Ժակ Բոլտ (1976 - 1981)
  • Պյեր Շարվեն (1981 - 1991)
  • ՄԻշել Կոմբ (1991 - 1999)
  • Պյեր Կուտյուրյե (1999 - 2003)
  • Դանիել Էգրե (2003 - 2011)
  • Կլոդ Կատալա (2011 -)
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads