Փինք (երգչուհի)

From Wikipedia, the free encyclopedia

Փինք (երգչուհի)
Remove ads

Փինք (անգլ.՝ Pink կամ ձևավորված՝ P!nk, իսկական անունը՝ Ալիշա Բեթ Մուր [Alecia Beth Moore], սեպտեմբերի 8, 1979(1979-09-08)[1], Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, 2000 թվականին հայտնի է դարձել «Can't Take Me Home» ալբոմի թողարկումից հետո։

Արագ փաստեր Փինք, Բնօրինակ անուն ...

Առաջին սինգլը թողարկել է «There You Go» վերնագրով, որը ներառվել է «Can't Take Me Home» ալբոմի մեջ, որը R&B ոճում էր։ Ալբոմը թողարկվել է 2000 թվականին LaFace Records լեյբլով։ Փինքի հաջորդ՝ Missundaztood ալբոմը փոփ-ռոք ոճով էր ձայնագրված և հնչողությամբ տարբերվում էր նախորդ ալբոմից։ Սկավառակը թողարկվել է 2001 թվականին և հաջողություն ունեցել ամբողջ աշխարհում։

Փինքի երրորդ ալբոմը՝ Try This, թողարկվել է 2003 թվականի նոյեմբերին, որը, չնայած նախորդին, ավելի քիչ առևտրային հաջողություն ունեցավ, վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Trouble» սինգլի համար երգչուհին արժանացել է Գրեմմի մրցանակի «Կանացի լավագույն ռոք-երգ» անվանակարգում։ Նրա 4-րդ ալբոմը՝ I'm Not Dead անվանումով, թողարկվել է 2006 թվականին։ Ալբոմը ներառում էր մի քանի սինգլներ՝ «Stupid Girls», «U + Ur Hand» և «Who Knew», որոնք գլխավորում էին հիթ-շքերթները։ Նրա 5-րդ՝ Funhouse ալբոմը, թողարկվել է 2008 թվականի հոկտեմբերի վերջին, այնուհետև դուրս է եկել «So What» սինգլը։ Մյուս երգերը՝ «Sober», «Please Don't Leave Me» և «Glitter in the Air», նույնպես ընդգրկվել են հիթ-շքերթների «լավագույն քսանյակում»։

Փինքը 2000-2010 թվականներին համարվում է լավագույն փոփ-արտիստուհի «Billboard» ամսագրի արդյունքներով։ Նա նաև գտնվել է 10-րդ հորիզոնականում «Billboard Hot 100» հիթ-ցանկի մեջ, ԱՄՆ-ում լավագույնի 12-ի մեջ, հաղթել է «Գրեմմի» 3 մրցանակ, «MTV Music Awards»-ում 5 մրցանակ, «Brit Awards»-ում 2 մրցանակ։

Remove ads

Մանկություն

Ալիշա Մուրը ծնվել է Աբինգտոնում (Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Նրա մայրը՝ Ջուդիտ Մուրը (օրիորդական ազգանունը՝ Կուգել), բուժքույր է, հայրը՝ Ջեյմս Մուր-Կրտսերը՝ Վիետնամի պատերազմի վետերան[3]։ Նրա հայրը կաթոլիկ է, մայրը՝ հրեուհի[4], իսկ նրա նախահայրերը ներգաղթել էին Իռլանդիայից, Գերմանիայից և Լիտվայից[5]։

Մեծացել է Դոյլսթաունում, որտեղ հաճախել է Kutz տարրական դպրոցը, Lenape միջնակարգ դպրոցը և Central Bucks West High School ավագ դպրոցը։ Ալիշայի հայրը նրա համար կիթառ էր նվագում և երգում, և Ալիշան վաղ տարիքից ձգտում էր դառնալ ռոք-աստղ։ Փինկն ունի եղբայր՝ Ջեյսոն Մուրը (1983)[6]։

Remove ads

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ֆիլմ ...

Սկավառակագրություն

  • 2000։ Can't Take Me Home
  • 2001։ Missundaztood
  • 2003։ Try This
  • 2006։ I'm Not Dead
  • 2008։ Funhouse
  • 2012։ The Truth About Love
  • 2017։ Beautiful Trauma
  • 2019: Hurts 2B Human
  • 2023: Trustfall

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads