Փյունիկ ՖԱ

From Wikipedia, the free encyclopedia

Փյունիկ ՖԱ
Remove ads

«Փյունիկ» Ֆուտբոլային Ակումբ, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Երևանում, որը հանդես է գալիս Հայաստանի Բարձրագույն խմբում։«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 16 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ էլ՝ Սուպերգավաթակիր։

Այս հոդվածը ֆուտբոլի ակումբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Փյունիկ (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Ամբողջական անուն, Գույներ ...
Remove ads
Remove ads

Պատմություն

«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին։ 1992թ.-ի Հայաստանի անդրանիկ առաջնությունը «Փյունիկի» համար հաջող ստացվեց։ «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը» հավաքեցին հավասար միավորներ և երկուսն էլ ճանաչվեցին Հայաստանի չեմպիոն։ Թիմը վերելքով անցկացրեց առաջնությունը և հռչակվեց Հայաստանի առաջին չեմպիոն:Ընդ որում, ՀՄԸՄ-ն և «Շիրակը» վաստակեցին հավասար քանակությամբ միավորներ և չեմպիոնին ի հայտ բերելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց լրացուցիչ խաղ անցկացնել։ Սակայն կողմերը համաձայնության չեկան մրցավայրի հարցում և ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն որոշում կայացրեց երկու թիմերին էլ հռչակել առաջնության չեմպիոն:Մինչև անվանափոխվելն ակումբը կրել է «Հոմենեթմեն» անվանումը։

Հաջորդ մրցաշրջանում ՀՄԸՄ-ն բավարարվեց 4-րդ տեղով, իսկ 1994 թ.-ի առաջնությունում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն։ Հատկանշական է, որ թիմի հարձակվող Արսեն Ավետիսյանը 39 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, որը երկար տարիներ անգերազանցելի մնաց։ 1995 թ.-ին՝ հանրապետությունում ՀՅԴ կուսակցության փակման հետևանքով՝ ՀՄԸՄ-ն, որը ներկայացնում էր քաղաքական այդ միավորումը, ստիպված էր փոխել իր անունը և ակումբը վերանվանվեց «Փյունիկ»։ Թիմի ղեկը կրկին ստանձնեց 1,5 տարի Լիբանանում աշխատելուց հետո հայրենիք վերադարձած Խորեն Հովհաննիսյանը։

Փյունիկը հին հունական դիցաբանության մեջ առասպելական թռչուն է, որը, զգալով իր վախճանն, այրվում է և վեր հառնում մոխրից՝ իբրև նոր, երիտասարդ թռչուն։ Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995/96 թթ. առաջնությունու նաև այն, որ թիմն առաջնությունում ոչ մի պարտություն չկրեց, իսկ «Փյունիկի»՝ ռեկորդային այդ անպարտելիության շարքը Հայաստանի առաջնություններում 59 խաղ կազմեց։

1996 թ.-ին՝ «Փյունիկը» հաղթանակով նշեց իր նորամուտը նաև եվրոգավաթներում. Հայաստանի չեմպիոնը՝ «Փյունիկը» գերազանց հանդես եկավ և արժանիորեն հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Դա էր վկայում Հրազդան» մարզադաշտում 3-1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ ֆիննական «ՀԻԿ»-ի նկատմամբ։ Ներքին առաջնությունում «Փյունիկ» ևս շարունակում էր մրցակցությունից դուրս մնալ։ Արդյունքը եղավ այն, որ թիմը 1996-97 թթ. մրցաշրջանում երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն։

1997 թ.-ին «Փյունիկը» իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, որտեղ զիջեց Բուդապեշտի ՄՏԿ-ին։ 1997 թ.-ին՝ Հայաստանի առաջնությունում «Փյունիկը« դուրս մնաց մրցանակային տեղերից, ինչից հետո թիմն աստիճանաբար զիջեց իր դիրքերը։ 1998 թ.-ի առաջնության ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ, քանի որ ակումբը ֆինանսավորող Ռուբեն Հայրապետյանը հեռացավ ֆուտբոլից։ Թիմի մի շարք առաջատար խաղացողներ լքեցին ակումբը։ Դա հանգեցրեց նրան, որ «Փյունիկը» առաջնությունը դժվարությամբ ավարտեց 6-րդ տեղում, իսկ հետո ընդհանրապես դադարեցրեց իր գոյությունը։ «Փյունիկի» վերածնունդը կայացավ 3 տարի անց, երբ Խորեն Հովհաննիսյանն ու Ռուբեն Հայրապետյանը վերադարձան ֆուտբոլ։ Աշտարակի «Միկայի» դուստր թիմի՝ «Արմենիկումի» հիման վրա, որը նախորդ տարվա Առաջին խմբի առաջնությունում ուժեղագույնների խմբում հանդես գալու ուղեգիր էր նվաճել՝ կազմավորվեց «Փյունիկը»։ Վերաբացված «Փյունիկի» սեփականատերն է դառնում գործարար Ռուբեն Հայրապետյանը (հետագայում՝ ՀՖՖ նախագահ) և սկսում է թիմի զարգացման գործընթացը։

Այլ ակումբներից թիմ է հրավիրում՝ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք էին Արտավազդ Քարամյանն ու Արման Քարամյանը։ Թիմ են հրավիրվում նաև ֆուտբոլիստներ և մարզիչներ Մալիից, Կամերունից, Արգենտինայից և հետագայում նաև Ռումինիայից։ Նրանք օգնում են ակումբին արագորեն լավ արդյունքի հասնել։ 2002 թ.-ին թիմը դառնում է և´ առաջնության հաղթող, և´ գավաթակիր։ Թիմը հանդես եկավ Չեմպիոնների լիգայում և կարողացավ ևս մեկ փայլուն նվաճման հասնել. «Փյունիկ» մրցակցի հարկի տակ՝ խոշոր 4-0, ապա պատասխան խաղում՝ 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդին» և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջինը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը։ Հատկապես պատասխան հանդիպումը մեծ իրարանցում էր առաջացրել մեր հանրապետությունում և «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Երկրպագուների հոսքը դեպի մարզադաշտ այնքան մեծ էր, որ շատերը հնարավորություն չունեցան սեփական աչքերով դիտել խաղը։

Հետագա տարիներին «Փյունիկը» ևս մի քանի անգամ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակովորման առաջին փուլը, բայց ամեն անգամ երկրորդ փուլում նրան բաժին էին հասնում եվրոպական բարձրակարգ ակումբներ, ի դեմս՝ Կիևի «Դինամոյի», Դոնեցկի «Շախտյորի» և Զագրեբի «Դինամոյի»։ Փոխարենը՝ երկար տարիներ շարունակվեց «Փյունիկի գերիշխանությունը Հայաստանի առաջնությունում. թիմը 10 տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն։ Այդ ընթացքում «Փյունիկում» որպես ֆուտբոլիստ են ձևավորվել Ռոբերտ Արզումանյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Դավիթ Մանոյանը, Էդգար Մալաքյանը և այլք, ովքեր հանդիսանում էին ակումբի սաները։ 2009 թ.-ին ակումբի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը վաճառում է «Փյունիկը» գործարար Սամվել Ալեքսանյանին։ 2012 թ.-ին «Փյունիկի» նոր նախագահ է դառնում Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը։

2017թ.-ին ակումբը ձեռք է բերում ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը Արխիվացված 2017-02-20 Wayback Machine։ Ակումբի նոր սեփականատերը թիմի ղեկը վստահում է ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյին։ Վերջինս առաջնության առաջին հատվածում ոչ բավարար արդյունքների համար հրաժարական է տալիս։ Նրան փոխարինած Արմեն Գյուլբուդաղյացի գլխավորությամբ՝ «Փյունիկը» առաջնությունն ավարտում է 5-րդ տեղում, սակայն իրավունք է ստանում է որակազրկված Գյումրիի «Շիրակի» փոխարեն հանդես գալ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում։ Ի սկզբանե, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի որոշում է կայացնում է եվրագավաթների հանդիպումներից հետո «Փյունիկ» ակումբը վերանվանել «Երևան», սակայն որոշ իրադարձություններ խոչընդոտ են հանդիսանում դրա իրագործմանը։

Նոր մրցաշրջանից առաջ՝ թիմի գլխավոր մարզիչ է հրավիրվում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը։ Վերջինս «Փյունիկ» է հրավիրում ռուս խաղացողների, որոնցից շատերի հետ նա աշխատել էր իրա նախկին թիմում՝ «Տամբովում»։ Տալալաևին հաջողվում է կարճ ժամանակում հաջողություններ գրանցել թիմի ղեկին։ Ռուս մասնագետի գլխավորությամբ՝ «Փյունիկին» հաջողվում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եվրոգավաթների երրորդ փուլ։ «Փյունիկը» առաջին երկու փուլերում պայքարից դուրս է թողնում համապատասխանաբար՝ մակեդոնական «Վարդարին» ու ղազախական «Տոբոլին», իսկ երրորդ փուլում երկու խաղերի արդյունքով համառ պայքարում զիջում է Թել-Ավիվի «Մաքքաբիին»։

Remove ads

Ռեկորդներ

Ամենախոշոր հաշվով հաղթանակները՝

13-2 («Լոռի» ՝ 2002թ.), 12-1 («Կիլիկիա» ՝ 1992, 2006թթ.), 11-0 («Արաքս» Արարատ՝ 2003թ.):

Ամենախոշոր հաշվով պարտությունները՝

2-7 («Բանանց»՝ 1993թ.), 1-6 («Շիրակ»՝ 1993, 1998թթ.՝ 2 անգամ), 0-5 («Շիրակ»՝ 1998թ., «Երևան»՝ 1998թ.):

Անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը՝

Սարգիս Հովսեփյան՝ 365 խաղ։

Լավագույն ռմբարկուն՝

Արսեն Ավետիսյան՝ 154 գոլ։

Մեկ մրցաշրջանի ռեկորդակիրը՝

Արսեն Ավետիսյան՝  39 գոլ (1994թ.):

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները՝

Սարգիս Հովսեփյան (1992, 1995, 2008թթ.), Արսեն Ավետիսյան (1994թ.), Վարդան Մինասյան (2001թ.), Արման Քարամյան (2002թ.), Էդգար Մանուչարյան (2004թ.), Լևոն Փաչաջյան (2007թ.), Հենրիխ Մխիթարյան (2009թ.), Կառլեն Մկրտչյան (2010թ.):

ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուները՝

Գեղամ Հովհաննիսյան` 26 (1993թ.), Արսեն Ավետիսյան՝  39 (1994թ.), 12 (1995թ.), 24 (1996/97թթ.), Արման Քարամյան՝ 21 (2001թ.), 36 (2002թ.), Էդգար Մանուչարյան՝ 21 (2004թ.), Գալուստ Պետրոսյան՝ 21 (2004թ.), Գևորգ Ղազարյան՝ 16 (2010թ.), Մարկոս Պիզելի՝ 16 (2010թ.), Սեսար Ռոմերո՝ 21 (2014/15թթ.), Սերժ Դեբլե ՝22 (14-ը ՝ «Արարատում», 2021/22 թթ․)

Remove ads

Նվաճումներ

Հայաստանի Բարձրագույն խումբ
Ոսկե մեդալակիր (16) 1992, 1995-96, 1996-97, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2014-15, 2021-22, 2023-24
Արծաթե մեդալակիր (3) 1994 2011, 2018-19
Հայաստանի Գավաթ
Ոսկե մեդալակիր (8) 1996, 2002, 2004, 2009, 2010, 2012-13, 2013-14, 2014-15
Արծաթե մեդալակիր (3) 1992, 1997, 2006
Հայաստանի Սուպերգավաթ
Ոսկե մեդալակիր (9) 1997, 2001, 2003, 2004, 2006, 2007, 2011, 2012, 2015
Արծաթե մեդալակիր (7) 1996, 2002, 2005, 2008, 2009, 2010, 2013

Եվրոգավաթների վիճակագրություն

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 34 8 7 19 30 57 -27
ՈՒԵՖԱ Գավաթ 20 7 3 10 20 36 -16
Ընդհանուր 54 15 10 29 50 93 -43

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն

Մրցաշրջան Մրցաշար Փուլ Մրցակից 1-ին խաղ 2-րդ խաղ Ամբողջական հաշիվ
1996-97 ՈՒԵՖԱ-ի Գավաթ Ֆինլանդիա ՀԻԿ Հելսինկի 3 - 1 2 - 5 5 - 6 Փյունիկ
1997-98 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Հունգարիա ՄՏԿ Հունգարիա 0 - 2 3 - 4 3 - 6 Փյունիկ
2002-03 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Ֆինլանդիա Տամպերե Յունայթեդ 4 - 0 2 - 0 6 - 0 Փյունիկ
Ուկրաինա Դինամո Կիև 0 - 4 2 - 2 2 - 6 Փյունիկ
2003-04 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Իսլանդիա ԿՌ Ռեյկյավիկ 1 - 0 1 - 1 2 - 1 Փյունիկ
Բուլղարիա ԲԿՄԱ Սոֆիա 0 - 2 0 - 1 0 - 3 Փյունիկ
2004-05 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Հյուսիսային Մակեդոնիա Պոբեդա 3 - 1 1 - 1 4 - 2 Փյունիկ
Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 1 - 3 0 - 1 1 - 4 Փյունիկ
2005-06 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Ֆինլանդիա Հակա 0 - 1 2 - 2 2 - 3 Փյունիկ
2006-07 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Մոլդովա Շերիֆ 0 - 0 0 - 2 0 - 2 Փյունիկ
2007-08 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Իռլանդիա Դերրի Սիթի 0 - 0 2 - 0 2 - 0 Փյունիկ
Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 0 - 2 1 - 2 1 - 4 Փյունիկ
2008-09 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս 0 - 1 0 - 2 0 - 3 Փյունիկ
2009-10 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Խորվաթիա Դինամո Զագրեբ 0 - 0 0 - 3 0 - 3 Փյունիկ
2010-11 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Սերբիա Պարտիզան Բելգրադ 1 - 3 0 - 1 1 - 4 Փյունիկ
2011-12 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Չեխիա Վիկտորիա Պլզեն 0 - 4 1 - 5 1 - 9 Փյունիկ
2012-13 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Չեռնոգորիա Զետա 0 - 3 2 - 1 2 - 4 Փյունիկ
2013-14 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Հյուսիսային Մակեդոնիա Տետեքս 1 - 1 1 - 0 2 - 1 Փյունիկ
Լիտվա Ժալգիրիս 0 - 2 2 - 2 2 - 4 Փյունիկ
2014-15 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Ղազախստան Աստանա 1 - 4 0 - 2 1 - 6 Փյունիկ
2015-16 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Սան Մարինո Ֆոլգորե 2 - 1 2 - 1 4 - 2 Փյունիկ
Նորվեգիա Մոլդե 0 - 5 1 - 0 1 - 5 Փյունիկ
2016-17 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Ջիբրալթար Եվրոպա 0 - 2 2 - 1 2 - 3 Փյունիկ
2017-18 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Սլովակիա Սլովան Բրատիսլավա 1 - 4 0 - 5 1 - 9 Փյունիկ
2018-19 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Հյուսիսային Մակեդոնիա Վարդար 1 - 0 2 - 0 3 - 0 Փյունիկ
Ղազախստան Տոբոլ 1 - 2 1 - 0 2 - 2 Փյունիկ
Իսրայել Մաքքաբի Թել Ավիվ 0 - 0 1 - 2 1 - 2 Փյունիկ

Սեփական խաղադաշտում անցկացրած խաղերի հաշիվները թավատառ են։

Remove ads

Տեղափոխություններ 2018/2019

Ամառ 2018

Եկել են

Մանրամասն տեղեկատվություն Դիրքը, Խաղացողը ...

Հեռացել են

Մանրամասն տեղեկատվություն Դիրքը, Խաղացողը ...

* Վարձավճարով
** Վերադարձել է վարձավճարից
*** Հեռացել է «ազատ գործակալի» կարգավիճակով

Մրցաշրջանի ընթացքում

Եկել են

Մանրամասն տեղեկատվություն Դիրքը, Խաղացողը ...

Հեռացել են

Մանրամասն տեղեկատվություն Դիրքը, Խաղացողը ...

* Վարձավճարով
** Վերադարձել է վարձավճարից
*** Հեռացել է «ազատ գործակալի» կարգավիճակով

Remove ads

Ռմբարկուներ[1]

2023թ․ Մարտի 15 դրությամբ

Մանրամասն տեղեկատվություն Տեղ, Երկիր ...
Remove ads

Ամենաշատ հանդիպումներ[2]

2023թ․ Մարտի 15-ի դրությամբ

Remove ads

Ներկա կազմ

Օգոստոսի 25, 2014

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Մանրամասն տեղեկատվություն №, Դիրք ...
Remove ads

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads