Փշամորթներ

From Wikipedia, the free encyclopedia

Փշամորթներ
Remove ads

Փշամորթներ (լատին․՝ Echinodermata), կենդանիների տիպ։ Իրենց անվանումը ստացել են իրենց փշոտ մակերեսի համար (echin հունարեն նշանակում է «փշոտ»)։ Փշամորթների թվին են դասվում ծովաստղերը, ծովոզնիները, ծովային վարունգները և տափակ ծովոզնիները։

Մանրամասն տեղեկատվություն ՞Փշամորթներ, Գիտական դասակարգում ...
Thumb
Ծովոզնի
Thumb
Ծովային վարունգ

Փշամորթներն ընդգրկում են մոտ 7000 տեսակ։ Բոլորն էլ ծովային կենդանիներ են։ Մեծ մասը դանդաղ է շարժվում (եթե ընդհանրապես շարժվում է)։ Փշամորթներին հատուկ է ճառագայթային համաչափությունը։ Փշամորթներն իրենց մաշկի վրա ունեն ցցված փշաձև ելուստներ,ինչից էլ ստացել են իրենց անվանումը։

Remove ads

Կենսագրություն

Փշամորթների թրթուրային փուլը երկկողմանի համաչափ է։ Սա հաստատում է այն փաստը, որ փշամորթները սերտորեն կապված չեն այլ ճառագայթաձև կենդանիների հետ, ինչպիսին են աղեխորշավորները, որոնք երբեք չեն ցուցաբերում երկկողմանի համաչափություն։

Կառուցվածք

Փշամորթների մեծ մասն ունի ներքին կմախք (էնդոկմախք)՝ կազմված հենց մաշկի տակ գտնվող կարծր թիթեղիկներից։ Այս ներքին կմախքի ելուստներն ու փշերն են, որ առաջացնում են կենդանու անհարթ կամ փշոտ մակերեսը։

Միայն փշամորթներին է հատուկ ջրանոթային (ամբուլակրալ) համակարգը՝ ջրով լցված խողովակների ցանց, որը շրջանառում է ջուրը փշամորթի մարմնի միջով՝ հեշտացնելով գազափոխանակությունը (O2-ի մուտքն ու CO2-ի ելքը) և նյութափոխանակության արգասիքներից ազատումը։

Remove ads

Աղբյուրներ

Կենսաբանության 11-րդ դասարանի դասագիրք

Տես նաև

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշամորթներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշամորթներ» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads