Փոքր պանդա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Փոքր պանդա կամ կարմիր պանդա (լատին․՝ Ailurus fulgens[1][2]), պանդաների ընտանիքի կաթնասուն։ Ի տարբերություն մեծ պանդայի, սնվում է հիմնականում բուսականությամբ։
Փոքր պանդաները մի փոքր ավելի մեծ են, քան նորմալ չափերի կատուները։
Remove ads
Անվան ծագում
Այս կաթնասունների մասին գրավոր հիշատակումները թվագրվում են դեռևս 13-րդ դարում՝ Չինաստանում։ Չնայած դրա, եվրոպացիները այս կենդանիների մասին իմացել են միայն 19-րդ դարում։ Այն պաշտոնապես «հայտնաբերվել է» 1821 թվականին բրիտանացի բնագետ Թոմաս Հարդվիգի կողմից, որոնք այս կենդանու մասին տարածել է Մեծ Բրիտանիայում և բրիտանական գաղութներում։
Թոմասը առաջարկել է կենդանուն անվանել «Ուա» (Wah), ինչպես և անվանել են նրան չինացիները։ Սակայն նաև նշվել է, որ կենդանուն չինացիները անվանել են նաև այլ կերպ՝ «Հու-հու»։
Նեպալցիները այս կենդանատեսակին անավնել են նաև «Փունյա», որը իրենց լեզվով թարգմանաբար նշանակում է «պանդա»։
Սակայն բրիտանացի գիտնական Հարդվիգը չկարողացավ դառնալ նոր հայտնաբերված այս կենդանու «կնքահայրը»։ Երկար ընդմիջումից հետո, նա կարողացավ վերադառնալ Անգլիա և տալ կենդանու լատիներեն անվանումը՝ Ailurus fulgens: Լատիներեն անվանումը թարգմանվում էր, որպես «փայլող կատու»։
Կենդանուն հետազոտելու հաջորդ փորձը կատարել է ֆրանսիացի բնագետ Ֆրեդերիկ Կյուվեն։
Մեկ այլ կենդանաբան Միլես Ռոբերտսը գրում է, որ գուցե կենդանուն «փայլուն» մակդիր տալը լավագույն ընտրությունն է։ Այս գեղեցիկ կենդանուն անվանել են նաև «պայծած կատու»՝ մաշկի վառ գունավորման համար։
Remove ads
Նկարագրություն
Փոքր պանդայի մարմնի երկարությունը կազմում է 51-64 սմ, իսկ պոչինը՝ 28-48 սմ։ Արուները կշռում են 3,7-6,2 կգ, իսկ էգերինը՝ 4,2-6,0 կգ։
Մարմինը համաչափ է, ունեն խիտ մազոտ և խոշոր պոչ, լայն մարմին և կարճ դունչ։ Ականջները փոքր են և կլորացված։ Ականջներին բնորոշ է հիմնականում վառ շագանակագույն կամ սև գունավորումը։
Կենդանիների մեջքին կան նաև դեղին մազեր։ Փորի հատվածի մազածածկը փայլուն սև է, իսկ պոչինը՝ կարմիր։ Դնչկալը գրեթե ամբողջությամբ սպիտակ է։
Կենդանին շնորհիվ մաշկի այսպիսի գունավորման հեշտությամբ կարողանում է քողարկվել ծառերի մեջ և զերծ մնալ գիշատիչների սպառնալիքից։
Remove ads
Կենսակերպ
Փոքրիկ պանդան հիմնականում վարում է գիշերային կենսակերպ։ Ցերեկային ժամերին հիմնականում անցկացնում է ծառերի վրա քնելով։
Քնած ժամանակ փոքր պանդան իրեն ծածկում է պոչով։ Վտանգի պարագայում քողարկվում է ծառի վրա։ Գետնի վրա փոքր պանդաները շարժվում են շատ դանդաղ, իսկ ծառերի վրա նրանք ճկուն են և արագաշարժ։
Գետնին իջնում են հիմնականում սնվելու նպատակով։
Փոքրիկ պանդաները ապրում են 8-10 տարի, սակայն կան նաև մինչև 15 տարին ապրողներ։ Ամենաերկարակյաց փոքրիկ պանդան ապրել է 18,5 տարի։
Բազմացում
Փոքրիկ պանդաների բազմացման շրջան է հունվար ամիսը։ Ամբողջ բազմացման շրջանը կարող է տևել 90-145 օր։ Նորածին պանդաները կշռում են մոտ 100 գրամ։
Ծանոթագրություններ
Լրացուցիչ ընթերցանություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads