Քահանա

մասնագիտություն From Wikipedia, the free encyclopedia

Քահանա
Remove ads

Քահանայություն կամ քահանա (արամեերեն՝ kāhāna – Աստծո սպասավոր), քրիստոնեության քարոզիչ, քրիստոնյա ծառայողի աստիճան։ Հայ Առաքելական Եկեղեցում քահանայության երկու տեսակ կա՝ ամուսնացյալ քահանայություն և ոչ ամուսնացյալ` կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն)։ Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսից Սուրբ Հոգու շնորհները փոխանցող մյուռոնով

Արագ փաստեր Քրիստոնեություն, Հիսուս Քրիստոսը ...

Քահանայի հիմնական գործը Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և իհարկե աղոթելը։

Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անունից թողություն շնորհել մեղքերին, բժշկել և խրատել քրիստոնյային։ Քահանայության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս նրա պատրաստակամությունն ամբողջովին ընդունելու Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ)։ Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել փիլոնը՝ լայն սև թիկնոցը ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ պերճաշուք զգեստավորում՝ վառ և տոնական գույներով)։ Մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին կաթողիկոսի կողմից կարող է շնորհվել խաչ։

Ամուսնացյալ քահանաներն անվանվում են Տեր Հայր։ Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե’ք, Տե’ր Հայր»` ձեռքը կրծին դնելով ի նշան հարգանքի։ Սա իհարկե խնդրանք է օրհնության, որը մեր օրերում ստացել է ողջույնի ձև։ Գրավոր կերպով դիմում են` Արժանապատիվ Տեր Հայր (կամ անունով դիմելիս՝ Արժանապատիվ Տեր ԱՆՈՒՆ քահանա ԱԶԳԱՆՈՒՆ)։

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads