Քարաշեն
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Քարաշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաշեն (այլ կիրառումներ)
Remove ads
Անուն
Գյուղի պաշտոնական անունը Քարաշեն է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Դաշքենդ անունով։
Աշխարհագրություն
Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու ձախ կողմում՝ ծովի մակարդակից մոտ 1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 95 կմ։
Պատմություն
Պատմամշակութային հուշարձաններ
Քարաշենում պահպանվել են 17-րդ դարի փոքր եկեղեցի և գերեզմանոցներ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին, իսկ շրջակայքում հայտնաբերվել են գյուղատեղիներ։ Հին Քարաշեն գյուղատեղիում է գտնվում Փոքր խաչ եկեղեցին։
Բնակչություն
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Քարաշենի մշտական բնակչությունը կազմել է 550, առկա բնակչությունը՝ 515 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4], որոնց նախնիների մի մասը գաղթել է 1829 թվականին Պարսկահայաստանի Խոյի շրջանից[5]։ Ստորև ներկայացված է Քարաշեն գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Remove ads
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads