Քենան Էվրեն

Թուրքիայի Հանրապետության 7-րդ նախագահ From Wikipedia, the free encyclopedia

Քենան Էվրեն
Remove ads

Ահմեթ Քենան Էվրեն (թուրքերեն՝ Ahmet Kenan EvrenAhmet Kenan Evren ( հուլիսի 17, 1917, Ալաշեհիր, Մանիսա, Օսմանյան կայսրություն - մայիսի 9, 2015, Անկարա, Թուրքիա) թուրք ռազմական, պետական գործիչ։ Մահվանից ոչ շատ առաջ դատապարտվել է ցմահ ազատազրկման[6]։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Remove ads

Կենսագրություն

Կենան Էվրեն ավարտել է ռազմական դպրոց (1938) և ռազմական ակադեմիա (1948)։ Մասնակցել է Կորեական պատերազմին[7]։ 1974 թվականին ստացել է գեներալի կոչում, 1977 թվականին զբաղեցրել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, 1978 թվականից եղել է գլխավոր շտաբի պետ։ 1975 թվականին Կենան Էվրենը գլխավորել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդը[7]։

Ռազմական հեղաշրջումը և հետագա գործունեությունը

Կենան Էվրենը եղել է 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից։ Հեղաշրջումից հետո նա զբաղեցրել է գերիշխող դիրք նոր վարչության մեջ, իսկ հետո ընտրվել է նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 1989 թվականը։

Հեղաշրջումը և Էվրենի կառավարման սկիզբն ուղեկցվել են մասսայական քաղաքական ճնշումներով. 178 հազար մարդ ձերբակալվեց, 64 հազարը բանտարկվեց, 30 հազարը զրկվեց քաղաքացիությունից, 450 մարդ մահացավ խոշտանգումներից, 50 մարդ ենթարկվեց մահապատժի շատերը անհետ կորան։

Remove ads

Դատական հետապնդում

2012 թվականի հունվարի 10-ին Թուրքիայի դատական մարմինները մեղադրեցին Կենան Էվրենին և իր զինակից Տաքսինա Շախինակին (Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարին) 1980 թվականի հեղաշրջմանը մասնակցելու մեջ։ Դատախազությունը նրանց համար ցմահ ազատազրկում էր պահանջում։

2014 թվականին հունիսի 18-ին Անկարայի 10-րդ քրեական դատը նրանց մեղավոր ճանաչեց «պետական իշխանության դեմ հանցագործություն» կատարելու համար և նրանց դատապարտեց ցմահ ազատազրկման, ինչպես նաև զրկեց նրանց զինվորական կոչումներից[6]։

Մահ

2015 թվականի մայիսի 1-ին որովայնի սուր ցավով նա տեղափոխվել է հիվանդանոց և հենց այնտեղ մայիսի 9-ին մահացել է։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads