Քենդալ Ջեններ

From Wikipedia, the free encyclopedia

Քենդալ Ջեններ
Remove ads

Քենդըլ Ջեններ (անգլ.՝ Kendall Nicole Jenner, նոյեմբերի 3, 1995(1995-11-03)[1][2], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից։

Արագ փաստեր Քենդալ Ջեններ, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Քենդըլ Ջենները ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 3-ին Կալիֆորնիա նահանգի Կալբասաս քաղաքում։ Նա Բրյուս Ջենների և բիզնեսվումեն Քրիս Ջենների առաջնեկն է։ Մոր կողմից նա ունի համամայր քույրեր՝ Քորթնի, Քիմ և Քլոյի և համամայր եղբայր՝ Ռոբ։ Հոր կողմից արյունակից եղբայրներ՝ Բարթոն Ջեններ, Բռենդոն Ջեններ, ռեալիթի-շոուի աստղ՝ Բռոուդի Ջեններ և արյունակից քույր՝ Քայլի Ջեններ։ Նրան բախտ է վիճակվել ծնվել աստղային, ընդ որում շատ մեծ ընտանիքում։ Հիմնական տարբերությունը նրա և նրա քույրերի ու եղբայրների միջև դա նրա բարձր հասակն է և ոչ մեծ քաշը։ Քենդալի և նրա քույր Քայլիի մասին առաջին անգամ գրել են Beautiful People հոդվածում, Paper ամսագրում 2010 թվականին[4]։

Մինչ 2012 թվականի աշունը Քենդալը հաճախել է Կալաբասասի դպրոցները։ 2012 թվականի աշնանից, զբաղված լինելով կարիերայով, Քենդալը՝ քրոջ Քայլիի հետ անցավ տնային կրթության։

2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվել էր, որ PacSun ընկերությունը բաց կթողնի Kendall & Kylie էքսկլյուզիվ շորերի հավաքածու, որը մշակել էին Քենդալ և Քայլի Ջեներները[5][6]։

2014 թվականիի մայիսին հրատարակվեց Քենդալի և նրա քույր Քայլիի «Rebels: City of Indra: The Story of Lex and Livia» գիրքը[7][8]։

Քենդալը նոր համագործակցություն սկսեց արդեն նոր գործակալության հետ՝ The Society Manangement, որի մասն են կազմում Ադրիանա Լիման և Քեթ Մաքնիլը։ Ինչպես նաև Քենդալը երկրորդ անգամ հայտնվեց Chanel-ի ցուցադրմանը։ The Society Manangement-ը միակ գոծակալությունը չէ, որի հետ համագործակցում է Քենդալը, նա նաև աշխատում է Elite Paris և Elite London գործակալության հետ։

Հանդիպում էր դպրոցի ընկերոջ Ջուլիան Բրուկսի հետ։

Remove ads

Կարիերա

Քենդալը սկսել է մոդելային կարիերան դեռ 13 տարեկանից։ 2010 թվականին Քենդալը համագործակցություն ստորագրեց «Wilhelmina Models» ընկերության հետ որպես դեռահաս մոդել։ Հենց 2010 թվականից էլ սկսել են առաջին անգամ խոսել նրա մասին։ Նա և նրա քույր Քայլին հայտնվել են «Peper» ամսագրում։ Ավելի ուշ նա սկսել է նկարահանվել «KUWTK» ընտանեկան շոուում։ Նա և իր քույր Քայլին հայտնվել են «OK!», «Teen Vogue», «Seventeen» ամսագրերի շապիկներին։ Աղջիկը սկսեց մեծ ուշադրություն գրավել։ 2012 թվականին Քենդալը դարձավ երկրորդ մոդելը, որը զարդարել է «Miss Vogue» ամսագրի շապիկը։ Ինչպես նաև Քենդալը և նրա քույրը զբաղվում են հագուստի դիզայնով, նրանք ունեն շորերի հավաքածու «Kendall & Kylie», որը վաճառվում է ամբողջ ԱՄն-ում։ Շորերից հետո նրանք սկսել են արտադրել պայուսակներ և կոշիկներ Steve Madden — Madden Girl մարկայի համար։ Բայց ամենաանսպասելի շրջադարձը դա նրանց կողմից գրված ֆանտաստիկ վիպակն է՝ «Rebels: City of Indra»-ն որը հրատարակվել է 2014 թվականին։ Այդ գիրքը պատմում է 2 աղջկա մասին, որոնք օժտված են գերբնական ուժով։

Remove ads

Անձնական կյանք

Ջենները սկսել է հանդիպել NBA-ի խաղացող Բլեյք Գրիֆինի հետ 2017 թվականի ամռանը, զույգը բաժանվել է 2018 թվականի ապրիլին։ 2018 թվականի հունիսից մինչև 2020 թվականի փետրվարը հանդիպել է NBA-ի խաղացող Բեն Սիմսոնի հետ։ 2020 թվականի հունիսից մինչև 2022 թվականի հոկեմբեր հարաբերությունների մեջ է եղել NBA-ի խաղացող Դևին Բուկերի հետ։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Վերնագիր ...

[18] Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads