Քյուի թագավորական բուսաբանական այգիներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Քյուի թագավորական բուսաբանական այգիներ (անգլ.՝ Royal Botanic Gardens, Kew), կամ Քյուի այգիները (անգլ.՝ Kew Gardens) 132 հեկտար տարածք զբաղեցնող ջերմոցների և բուսաբանական այգիների համալիր[1] Լոնդոնի հարավարևմտյան մասում, Ռիչմոնդ և Քյու արվարձանների միջև։
Այստեղ են գտնվում "բուսաբանական ու սնկաբանական ամենամեծ ու ամենաբազմազան հավաքածուներն աշխարհում"[2]: 1840 թվականին հիմնադրված Քյու Պարկ / Kew Park էկզոտիկ պարտեզից վերաճելով ներկայիս ընդարձակ ու հարուստ բուսաբանական այգիների համալիրի՝ իր կենդանի հավաքածուներում / living collections ներառում է շուրջ 27.000 taxa[3], իսկ աշխարհում ամենածավալուններից մեկը համարվող հերբարիումում պահպանվում են բույսերի ու սունկերի ավելի քան 8,5 միլիոն նմուշներ[4]։ Գրադարանային ֆոնդը բաղկացած է 750.000-ից ավելի հատորներից, իսկ պատկերազարդումների հավաքածուն ամփոփում է բույսերի պատկերների ավելի քան 175.000 տպվածք ու գծանկար։ Քյու Գարդենսը համարվում է Լոնդոնի զբոսաշրջային ամենագրավիչ տեսարժանություններից մեկը (տարեկան այցելուների թվաքանակն անցնում է մեկ միլիոնից) և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5][6]։
Քյու Գարդենսը, Սասեքսում գտնվող Ուեյքհըրսթի բուսաբանական այգիների հետ մեկտեղ, կառավարվում է «Թագավորական բուսաբանական այգիներ» / Royal Botanic Gardens անվանումը կրող կազմակերպության կողմից և համարվում է միջազգային մասշտաբով կարևոր բուսաբանական հետազոտական ու կրթական հաստատություն, որն ունի ավելի քան 1.100 աշխատակիցներից բաղկացած աշխատակազմ, հանդիսանում է դեպարտամնենտային ենթակայություն չունեցող հանրային մարմին (non-departmental public body), հովանավորվում է շրջակա միջավայրի, սննդի և հողագործության դեպարտամենտի՝ Department for Environment, Food and Rural Affairs-ի կողմից[7]։ Հաստատությունն ամեն տարի հրատարակում է իր գործունեության հանգամանալի հաշվետվությունը[8]։
Քյուի շրջանը, որը պաշտոնապես ծնունդ է առել 1759 թվականին[9], ձևավորվել է 132 հեկտար տարածք զբաղեցրած, Քյու Պարկ կոչված էկզոտիկ պարտեզի շուրջ, որի հիմնադիրը Թյուքսբըրիի 1-ին բարոն Հենրի Քեյփլն է[10]։ Ներկայումս դրան գումարվել են բուսաբանական ջերմատները, առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող՝ 1-ին աստիճանի չորս, 2-րդ աստիճանի 36 կառույցները, որոնք բոլորն էլ իրենց կարգավիճակներով պաշտոնապես գրանցված են հատուկ գրանցամատյաններում և տեղակայված են միջազգայնորեն նշանակալի ճանաչված տեղանքում[11]։ Քյուի թագավորական բուսաբանական այգիները գրանցված են Անգլիայի պատմական պարկերի ու այգիների գրանցամատյանում՝ որպես առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող՝ Grade I օբյեկտ[12]։ Այգիներում մի շարք պատմա-մշակութային հուշարձաններ են պահպանվել[13]։
Քյու Գարդենսն ունի իր սեփական ոստիկանական ուժերը՝ Kew Constabulary-ն, որը գործում է 1845 թվականից ի վեր[14]։
Remove ads
Պատկերասրահ
- Ջերմատներից մեկը
- Բարեխառն տունը / Temperate House at Kew
- Ալպիական տունը
- Ջրաշուշանների տունը
- Ուելսի իշխանուհու կոնսերվատորիան
- Քյու Գարդենսի ճապոնական պարտեզը գարնանը
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads