Քոլատակ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Քոլատակ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, շրջկենտրոն Մարտակերտ քաղաքից 54 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա։
2012 թ.-ից սկսած Քոլատակից սերող ռուսաստանաբնակ գործարար Հայկ Մաղաքելյանի ջանքերով գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատվել է, Պաշտպանության բանակի զինծառայողների և Քոլատակի երիտասարդ ընտանիքների համար կառուցվում են անհատական տներ[3]։
Remove ads
Աշխարհագրություն
Համայնքը բարձր լեռնային է, ունի 795,21 հա տարածք, որից 436,20 հա-ը գյուղատնտեսական նշանակության, 298,03 հա անտառային հողեր։ Քոլատակ համայնքի սահմանային գոտով հոսում է նույնանուն՝ Քոլատակ գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 18 աղբյուրներ` «Նով», «Ցորտ ջուր», «Սռուցեն ծոր», «Վետանց», «Քռոչ», «Վաղուն», «Ըրկծորին Բալունց», «Մարտին», «Վանքեն», «Ծլլոկ», «Ճղացեն տռան», «Դալլաքեն», «Շվաքեն», «Վեղեն», «Փանցին սպանածը», «Զաքին ծով», «Կողեն» և «Թթու ջուր»։
Առկա են պորֆիրիտի և քարածխի հանքային պաշարներ[4]։
Remove ads
Քոլատակը Արցախյան պատերազմում
1988 թվականի վերջին Քոլատակում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Օնիկ Բալասյան, Մխիթար Գաբրիելյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից Լ. Մկրտչյանը եղել է Պաշտպանական բանակի հետախուզության բաժնի շտաբի պետ։ Քոլատակից զոհվել է 11 ազատամարտիկ[5]։
Բնակչություն
2015 թվականին բնակչությունը կազմում է 250 մարդ, կա 88 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
Գյուղում և շրջակայքում կան 9-18-րդ դարերի պատմամշակութային հուշարձաններ՝ Կոշիկ Անապատ եկեղեցի (12-13-րդ դարեր), Միծիրանից Սբ. Հակոբավանքը (7-17-րդ դարեր), ձիթհանք (19-րդ դար), Հավապտուկ վանքը, Կաչաղակաբերդը, Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Զառունց տափեն եկեղեցին, կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով, ամրոց Բերդաքար (միջնադար), քարանձավ և այլն։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 34 աշակերտներ, այդ թվում հարևան Թբղլու գյուղից[7]։
Լուսանկարներ
- Հարսնաքարի և Կաչաղակաբերդի տեսքը Քոլատակից
- Քոլատակ, Ս. Հակոբ վանքը, VII դ.
- Քոլատակ, 2009, նոյեմբեր
- Կաչաղակաբերդ
- Կաչաղակաբերդ
- Կաչաղակաբերդի տեսքը Քոլատակից
- Քոլատակ գյուղի համայնապատկերը Կաչաղակաբերդից
- Քոլատակ
- Քոլատակ
- Կաչաղակաբերդ
- Կաչաղակաբերդ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads