Քորնելլ Վուլրիչ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Քորնելլ Վուլրիչ (անգլ.՝ Conrell Woolrich, դեկտեմբերի 4, 1903[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 25, 1968[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, որը ստեղծագործում էր նուար (սև դետեկտիվ) ժանրում, որի հիմնադիրն է համարվում։ Վուլրիչն ապրում էր մոր հետ (ծնողները բաժանված էին), սովորել է Կոլումբիական համալսարանում։ Իր առաջին գրքերը գրել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ազդեցության տակ։ Չնայած որ իր վեպերում հաճախ է հանդիպում խառնակիչ կնոջ պատկերը, ինքը Վուլրիչը միասեռական էր և ողջ կյանքում ընդամենը մի անգամ է ամուսնացած եղել երեք ամսով։ 1950-ականներին Վուլրիչը բազմաթիվ խնդիրներ է ունեցել. մահացել է նրա մայրը (1957), ինչի հետևանքով Վուլրիչը ծանր հոգեկան ապրումների մեջ է ընկել, նրա մոտ զարգացել է ոտքի փտախտը, որի արդյունքում գրողը մնացել է առանց ոտքի։ Նա մահացավ 1968 թ. սեպտեմբերի 25-ին Նյու Յորքի Marseilles հյուրանոցում։
Վուլրիչի տաղանդը ճանաչել են բազմաթիվ դետեկտիվ ժանրի հեղինակներ։ 1949 թ. Դետեկտիվ գրողների ամերիկյան ասոցիացիան Վուլրիչին շնորհեց Էդգար Ալլան Պոյի պարգևը[6]։ Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել նուար ժանրի ֆիլմերի ստեղծողների վրա։ Վուլրիչի վեպերով նկարված է գրեթե 100 էկրանավորում, այդ թվում Ալֆրեդ Հիչքոքի և Ֆրանսուա Թրյուֆֆոյի ֆիլմերը[7]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads