Քրիստիան Վոլֆ

From Wikipedia, the free encyclopedia

Քրիստիան Վոլֆ
Remove ads

Քրիստիան Վոլֆ (գերմ.՝ Christian Wolff, հունվարի 24 (փետրվարի 3), 1679[1][2][3][…], Վրոցլավ, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - ապրիլի 9, 1754(1754-04-09)[1][2][3][…], Հալլե, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]), գերմանական ռացիոնալիստ փիլիսոփա։ Հալլեի և Մարբուրգի համալսարանների պրոֆեսոր։

Արագ փաստեր Քրիստիան ՎոլֆChristian Wolff, Ծնվել է ...

Աշխարհայացքը ձևավորվել է Լայբնիցի ազդեցությամբ, որի գաղափարները համակարգել և հանրամատչելի է դարձրել։ Գոյաբանության մեջ հետևելով Արիստոտելին և Լայբնիցին՝ «ձևը» համարել է գործուն սկզբնապատճառ, իսկ հետևելով Ռենե Դեկարտին՝ «մատերիան» նույնացրել տարածականության հետ։ Մերժել է Լայբնիցի մոնադաբանությունը և էական փոփոխություն մտցրել նախասահմանված ներդաշնակության նրա տեսության մեջ՝ հակվելով հոգեֆիզիկական դուալիզմին և հետևողական մեխանիցիզմին։ Առաջինն է հստակ տարբերակել էմպիրիկական և տեսական գիտելիքը։ Ինքնատիպ է Վոլֆի բարոյագիտությունը․ բնական բարոյականության սկզբունքները համարել է կեցության կառուցվածքից բխող և Աստծո կամքից անկախ օբյեկտիվ նորմաներ։ Վոլֆը պաշտպանել է բնական իրավունքի տեսությունը և լուսավորյալ բացարձակապետության գաղափարը։ Վոլֆի ուսմունքը մինչև Կանտի ասպարեզ գալը տիրապետել է գերմանական համալսարաններում։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads