Քրիստոֆեր Քեյզնով

բրիտանացի դերասան (1945-2010) From Wikipedia, the free encyclopedia

Քրիստոֆեր Քեյզնով
Remove ads

Քրիստոֆեր Քեյզնով (անգլ.՝ Christopher Cazenove, դեկտեմբերի 17, 1943(1943-12-17)[1][2], Վինչեսթեր, Անգլիա - ապրիլի 7, 2010(2010-04-07)[3][4][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոմատոեգրաֆիայի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Արագ փաստեր Քրիստոֆեր Քեյզնով, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Քրիստոֆեր դե Լերիսոն Քեյզնովը[5] (այսպես էր նրա ծննդյան անունը) եղել է Արնոլդ դե Լերիսոն Քեյզնովի և Էլիզաբեթ Լորայի որդին։ Ծնվել է Հեմպշիր կոմսության Վինչեսթեր քաղաքում և մեծացել՝ Սոմերսեթ կոմսության Շեպթոն Մալետ քաղաքում[6]։ Սովորել է հեղինակավոր մասնավոր դպրոցներում՝ Օքսֆորդի տարրական Dragon School դպրոցում, Իթըն քոլեջում և «Օլդ Վիկ» թատրոնին կից թատերական դպրոցում[7]։

Հաճախ խաղացել է անգլիացի ազնվականի դերը և հեղինակություն է ձեռք բերել 1970-ական թվականների սկզբներին թողարկված «Զորագունդ» սերիալում խաղացած դերով։ Հայտնի է դարձել նաև բրիտանական «Դքսուհին Դյուք-սթրիթի հետ» սերիալում խաղացած Չարլի Թիրելայի և «Հարստություն» ամերիկյան հայտնի սերիալի Բեն Կարինգթոնի դերերով։ Խաղացել է բրիտանական «Ջոն Դիդ դատավորը» սերիալի մի քանի նովելում։

2005-2008 թվականներին «Իմ գեղեցիկ տիկինը» ներկայացման ամերիկյան և անգլիական բեմադրություններում խաղացել է պրոֆեսոր Հենրի Հիգինի դերը[5]։

Remove ads

Անձնական կյանք

Նրա ամուսնությունը դերասանուհի Անգարադ Ռիսի հետ տևել է 1973-1994 թվականները՝ մինչև նրանց ամուսնալուծությունը։ Նրանք ունեին երկու որդի. Լինֆորդ Ջեյմս (1974 հուլիսի 20-1999 թվականի սեպտեմբերի 10), որն Էսսեքսում վթարի է ենթարկվել իր ավտոմեքենայով[8] և Ռիս Ուիլյամ (ծնված 1976 թվականին)[9]։ 2003 թվականից հանդիպել է Իզաբել Դևիսի հետ[5]։

2010 թվականի փետրվարին Քեյզնովը իր լոնդոնյան բնակարանում կորցրել է գիտակցությունը։ Տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սեպսիս[10]։ Չնայած բուժմանը, հիվանդությունը զարգանում էր։

Մահացել է 2010 թվականի ապրիլի 7-ին Սուրբ Թոմաս հիվանդանոցում 64 տարեկան հասակում[11]։ «Դերասանը մահացավ խաղաղ, շրջապատված իր մերձավորներով»,- ասվում է նրա գործակալի, նրա ընտանիքի և նրա ընկերուհի Իզաբել Դևիսի տարածած հայտարարությունում[12]։ Քեյզնովը մահացել է Ջոն Ֆորսայթի (որը «Հարստություն» հեռուստասերիալում խաղացել է նրա փոքր եղբոր՝ Բլեյք Քերինգթոնի դերը) մահից վեց օր անց։

Remove ads

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանում ...

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads