Օբուխովի մեծ կամուրջ (Սանկտ Պետերբուրգ)

From Wikipedia, the free encyclopedia

Օբուխովի մեծ կամուրջ (Սանկտ Պետերբուրգ)map
Remove ads

Օբուխովի մեծ կամուրջ (ռուս.՝ Большой Обкховский мост), (հաճախ անվանվում է ուղղակի «կայմապարանային կամուրջ»), կայմապարանային, չբացվող կամուրջ Նևա գետի վրա։ Տեղակայված է Սանկտ Պետերբուրգի Նևա շրջանի և Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի սահմաններին, Նևայի միջին հոսանքում, կապում է Օբուխովսկի պաշտպանության պողոտան և Հոկտեմբերյան առափնյա փողոցը։ Ռուսաստանի ամենաերկար կամուրջներից մեկը։ Նևայի միակ չբացվող կամուրջը։

Արագ փաստեր Օբուխովի մեծ կամուրջБольшой Обуховский мост, Երկիր ...
Remove ads

Կառուցվածք

Կամրջի անցման գլխավոր նախագծողը «Ստրոյպրոեկտ» ՓԲԸ-ն է, կայմապարանային մասինը՝ «Գիպրոստրոյմոստ - Սանկտ Պետերբուրգ» ՓԲԸ-ն, գլխավոր կապալառուն՝ Мостоотряд №19։ Կամրջի կառուցմանը մասնակցել են նաև Мостоотряд № 10, Мостоотряд № 18, Мостоотряд № 90, Мостоотряд № 114, Мостоотряд № 125, որոնք մտնում են Մոստոտրեստի կազմի մեջ և այլ ընկերություններ։ Կամուրջը կառուցվել է Նևայի բավականին դժվար նավարկելի հատվածում, ոչ շատ հեռու Կրիվոյե Կոլենո գետագալարից, սակայն Նևայի ափերով լայնատարած 126 մ բարձրությամբ պիլոններով կամուրջը միանգամայն անտեսանելի է գետով անցնող նավերի համար։

Կամրջի անցման ընդհանուր երկարությունը 2824 մ է՝ ներառյալ նավարկելի մասը՝ 382 մ և կամրջից իջնելու հատվածը։ Հիմնական թռիչքի բարձրությունը 30մ է։

Remove ads

Անվանում

Քաղաքի պատմության մեջ առաջին անգամ կամրջի անունն ընտրելիս անցկացվեց ռեյտինգային քվեարկություն պետերբուրգցիների և Լենինգրադի մարզի բնակիչների միջև[2]։ Բացի ներկայիս անունից առաջարկվում էր նաև «Օլգա Բերգհոլցի կամուրջ», «Իժորսկի», «Նևսկի», «Լենինգրադսկի» և այլ անվանումներ։ Կամուրջն ի վերջո Օբուխով անվանվեց մոտ գտնվող փողոցի անվամբ։

Բացում

Կամրջի առաջին հերթի բացումը կայացավ 2004 թվականի դեկտեմբերի 15-ին։ Այն Պետերբուրգի օղակաձև ավտոճանապարհի կարևոր մասն էր կազմում։ Բացմանը ներկա էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

2007 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «երկվորյակ» կամրջի՝ երկրորդ հերթի, հանդիսավոր բացումը, իսկ 2008 թվականի հունվարից կամրջի յուրաքանչյուր հատվածում կազմակերպվեց միակողմանի 4 գծանի երթևեկություն։

Հետաքրքիր փաստեր

  • Այս կամրջի պատճառով նավերի առավելագույն չափը, որը կարող էր անցնել Նևայով՝ Լադոգա լճից Նևայի շուրթ կամ հակառակ ուղղությամբ, 10 մետրով կարճացվեց[3]։
  • 2003 թվականին շինհրապարակում բացվեց «Կայմապարանային կամրջի թանգարան», որը Սանկտ Պետերբուրգում շինարարական օբյեկտին նվիրված միակ թանգարանն է։ Շինարարության ավարտից հետո՝ 2008 թվականի վերջին, թանգարանը տեղափոխվեց Կրասնոյե սելո՝ «Мостоотряд № 19» ԲԲԸ-ի պետերբուրգյան մասնաճյուղ[4]։
  • 2006 թվականին երկրորդ հերթի նորակառույց ձախակողմյան պիլոնում տեղադրվեց ամանորյա տոնածառ։ Պիլոնի շնորհիվ այն դարձավ քաղաքի ամենաբարձր ամանորյա տոնոծառը։
Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads