Օլդենբուրգներ

From Wikipedia, the free encyclopedia

Օլդենբուրգներ
Remove ads

Օլդենբուրգների տոհմը եվրոպական արքայատոհմ է, որը ծագում է Հյուսիսային Գերմանիայից։ Այն Եվրոպայի առավել ազդեցիկ արքայատոհմերից է, որի տոհմաճյուղերը այժմ կառավարում են, կամ անցյալում կառավարել են Դանիայում, Իսլանդիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Շլեզվիգի Դքսությունում, Հոլշթայնի Դքսությունում և Օլդենբուրգի Մեծ Դքսությունում։ Դանիո ներկայիս Թագուհին, Նորվեգիո Արքան և Հունաստանի նախկին Արքան, նաև Հունաստանի և Մեծ Բրիտանիո միապետների կողակիցները, ինչպես նաև Բրիտանական գահաժառանգության գծի առաջին 12 անձինք՝ բոլորը պատկանում են Օլդենբուրգների արքայատոհմին։

Արագ փաստեր տոհմանունը՝ Օլդենբուրգների տոհմ տիրույթները՝ Օլդենբուրգ, Ռուսաստան, Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Հունաստան, Շլեզվիգ-Հոլշթայն ...

Օլդենբուրգների տոհմը նշանավոր դարձավ այնժամ, երբ կոմս Քրիստիան I Օլդենբուրգցին 1848 թվականին ընտրվեց Դանիո Թագավորության Արքա, ապա՝ 1450 թվականին՝ Նորվեգիո Թագավորության Արքա, իսկ 1457 թվականին՝ նաև Շվեդիո Թագավորության Արքա։ Այդ ժամանակվանից մինչև այժմ Օլդենբուրգների արքայացած տոհմը զբաղեցնում է Դանիական գահը։

Remove ads

Պատմություն

Միջնադարում Օլդենբուրգյան կոմսերի գահատոհմային ամուսնությունները նրանց համար ուղի հարթեցին դեպի զանազան Սկանդինավյան թագավորությունների գահերը։ Շվեդիո Վալդեմար I Արքայի և Դանիո Էրիկ IV Արքայի սերունդ ժառանգորդուհու հետ ամուսնությամբ, Օլդենբուրգների գերմանական ազնվական տոհմը 1350 թվականից սկսեց հավակնություններ ներկայացնել Շվեդիո և Դանիո գահերի նկատմամբ։

Այդ ժամանակ նրանց մրցակիցները Դանիո Մարգարեթ I թագուհու ժառանգներն էին։ 15-րդ դարում այդ գահի ժառանգորդության Օլդենբուրգյան հավակնորդը ամուսնացել էր Հեդվիգ Շաուենբուրգցու հետ, որը Շվեդիո և Նորվեգիո Թագուհի Եուփեմիայի սերունդն էր, միաժամանակ լինելով Դանիո Էրիկ V Արքայի և Դանիո Աբել Արքայի ժառանգորդը։ Հաշվի առնելով, որ տոհմածառում՝ գահաժառանգության տեսակետից առավել նպաստավոր դիրք զբաղեցնող ժառանգները վախճանվել էին, նրանց որդի Քրիստիանը (որը հիշատակված է վերևում) դարձավ Կալմարյան Միության բոլոր երեք թագավարությունների՝ Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի Արքան։ Մեկլենբուրգի տոհմը Օլդենբուրգների գլխավոր մրցակիցն էր հյուսիսային երկրների գահաժառանգության հարցում, իսկ այլ հավակնորդներից մեկն էլ Լաուենբուրգի Դուքսն էր։

Օլդենբուրգների տարբեր տոհմաճուղեր թագավորել են մի շարք երկրներում։

Օլդենբուրգների գահատոհմը հավակնել է նաև Բրիտանական գահին՝ Մեծին Բրիտանիո Թագուհի Աննայի հետ Դանիո և Նովեգիո իշխան Գեորգի ամուսնության միջոցով։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նրանց բոլոր զավակների մահը վաղ տարիքում, Բրիտանիո Թագն անցավ Հանովերի գահատոհմին։

Օլդենբուրգների գահատոհմի նախկին տոհմապետը Անտոն Գյունթեր Հերցոգ ֆոն Օլդենբուրգն էր, որին 2014 թվականին հաջորդեց իր որդի Քրիստիան հերցոգ ֆոն Օլդենբուրգը[1]։

Remove ads

Գլխաւոր գիծ

  • Դանիո Արքաներ (1448–1863)
  • Նորվեգիո Արքաներ (1450–1814)
  • Շվեդիո Արքաներ (1457–64, 1497–1501 և 1520–21)
  • Օլդենբուրգի կոմսեր (1101–1773)
  • Շլեզվիգի Դուքսեր և Հոլշթայնի կոմսեր (1460–1544)
  • Շլեզվիգի և Հոլշթայնի Դուսքեր, որոնք կառավարում էին Դքսության միայն մի մասում (1544–1721/1773)
  • Շլեզվիգի Դուքսեր (1721–1864) (կառավարում էին ամբողջ Դքսությունում)
  • Հոլշթայնի Դուքսեր (1773–1864, կառավարում էին ամբողջ Դքսությունում)
Remove ads

Ճյուղեր

  • Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Ավգուստենբուրգ, Schleswig-Holstein-Sonderburg-Augustenburg, մարած
    1. հավակնորդ Դուքս Շլեզվիգ-Հոլշթեյնի՝ 1863 թվականին
  • Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգ
    1. Շլեզվիգ-Հոլթայնի Դուքս՝ Duke of Schleswig-Holstein
    2. Դանիո Թագավորներ՝ Kings of Denmark (1863 թվականներից)
    3. Իսլանդիո Արքաներ (1918–1944 թվականներին)
    4. Հունաց Արքաներ (1863–1924, ապա՝ 1935–1973 թվականներ)
      • Թեպետ Էդինբուգի Դուքս Արքայազն Ֆիլիպը, իր որդիները և նրանց զավակները հայրական գծով Օլդենբուրգների այս տոհմաճյուղի՝ Գլյուքսբուրգների սերունդներն են, սակայն Բրիտանական միապետի հռչակագրով նրա որդիները և այլ ժառանգորդները կրելով "Արքայական Մեծություն" տիտղոսը իրավաբանորեն, այսինքն՝ de jure հանդիսանում են Վինձորի գահատոհմի անդամները[2]։
    5. Նորվեգիո Արքաներ (1905-ից)
  • Շլեզվիգ-Հոլշթայն-Գոթթորփ
    1. Հոլշթայն-Գոթթորփի Դքսեր (1544–1739)
    • Հոլշթայն-Գոթթորփ-Ռոմանովներ (առհասարակ կոչվում են Ռոմանովներ, որն իրականությանը չի համապատասխանում. հայրական գծով նրանք բոլորը վաղուց Օլդենբուրգներ են, իսկ ավելի կոնկրետ՝ Հոլշթայն-Գոթթորփներ)
      1. Հոլշթայն-Գոթթորփի Դքսեր (1739–73)
      2. Ռուսաց կայսրության ցարեր (1762 և 1796–1917)
    • Հոլշթայն-Գոթթորփ տոհմ (Շվեդական գիծ) (Շվեդական գիծ), մարած
      1. Շվեդիո Արքաներ (1751–1818)
      2. Նորվեգիո Արքաներ (1814–18)
    • Հոլշթայն-Գոթթորփ (Մեծ Դքսական գիծ)
      1. Օլդենբուրգի Դուքսեր, ապա՝ Մեծ Դուքսեր (1773–1918)

Պատկերասրահ

Remove ads

Տես նաև

  • Օլդենբուրգի տիրակալների ցուցակ
  • Օլդենբուրգի գահատոհմի տիրակալների կողակիցների ցուցակ
  • Շլեզվիգ-Հոլշթայնի տիրակալների ցուցակ (պարունակում է առավել շատ տեղեկատվություն Շլեզվիգի և Հոլշթայնի բաժանումների մասին)
  • Օլդենբուրգի գահատոհմի անդամների ցուցակ (Գլյուքսբուրգների ճյուղի արական սեռի սերունդները)
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads