Օլիվիե Ժիրու
ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Օլիվիե Ժիրու (ֆր.՝ Olivier Giroud, սեպտեմբերի 30, 1986[1][2][3], Շամբերի), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Կարիերայի մեծ մասը անցկացրել է ֆրանսիական «Գրենոբլ» ակումբում։ 2012 թվականից մինչև 2018 թվականը հանդես է եկել Լոնդոնյան Արսենալ ֆուտբոլային ակումբում։ 2018 թվականից հանդես է գալիս անգլիական Չելսիում։ Մինչ Արսենալում հանդես գալը նա նաև խաղացել է ֆրանսիական «Գրենոբլ», «Իստր», «Տուր», «Մոնպելե» ակումբներում։ Ֆրանսիայի հավաքականի խաղացող, որի կազմում մասնակցել է 2012 թ. Եվրոպայի առաջնությունը։
Լիգա 2-ի լավագույն ռմբարկու 2010 թվականին, 2011 թվականի Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի մասնակից, Ֆրանսիայի չեմպիոն և Լիգա 1-ի լավագույն ռմբարկու 2012 թվականին։
Remove ads
Ֆուտբոլային կարիերա
Օլիվիե Ժիրուի առաջին պրոֆեսսիոնալ ակումբը եղել է "Գրենոբլ"-ը։ Երկու տարվա ընթացքում այդ թիմի կազմում Ժիրուն ընդհանուր առմամբ Ֆրանսիաի առաջնությունում մասնակցել 23 հանդիպման, սակայն ընդամենը երկու անգամ դուրս է եկել խաղադաշտ մեկնարկային կազմում։ Մեկ տարի վարձավճարով "Իստր"-ի կազմում հանդես գալուց հետո, նրա տրանսֆերը "Գրենոբլ"-ից գնեց "Տուր"-ը։ "Տուր"-ի կազմում երկու հաջող խաղաշրջան անցկացնելու շնորհիվ, 2010 թվականին Օլիվիեն հրավեր է ստացավ "Մոնպելյե"-ից։ Պահպանելով լավ մարզավիճակը՝ նա նախ 2011 հրավեր ստացավ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքական, ապա՝ մեկ տարի անց, նա հայտնվեց Եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկում՝ "Արսենալ"-ում՝ ստորագրելով երկարատև պայմանագիր[4]։
Remove ads
Ձեռքբերումներ
Թիմային նվաճումներ
- Անգլիայի Գավաթ։ 2014
- Անգլիայի Սուպերգավաթ։ 2014
Անհատական նվաճումներ
- Լիգա 2-ի լավագույն ռմբարկու։ 2009/2010 (21 գոլ)
- Լիգա 2-ի լավագույն ֆուտբոլիստ։ 2009/2010
- Լիգա 1-ի լավագույն ռմբարկու։ 2011/2012 (21 գոլ)
Անձնական կյանք
2011 թվականից սկսած Օլիվիե Ժիրուն ամուսնացած է Ջենիֆերի հետ[5]։ Նրանց դուստրը՝ Ջեյդը, ծնվել է 2013 թվականի հունիսի 18-ին։ 2014 թվականի փետրվարին հաղորդվում է, որ նա դավաճանել է իր կնոջը մոդել Սելիա Քեյի հետ[6]։ Դավաճանության մասին այդ խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ Սելիա Քեյը իր Ինստագրամի էջում տեղադրում է մի նկար, որում Օլիվիեն կիսամերկ գտնվում է հյուրանոցային համարում։ Միջադեպից հետո, նա իր Թվիթթերի էջում ներողություն է խնդրել իր կնոջից, սակայն ավելի ուշ պնդել է, որ իր և մոդելի միջև որևէ բան տեղի չի ունեցել[7]։ Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկացել մեկնաբանել այս ամենը՝ ասելով, որ ցանկանում է «հարգել նրա անձնական կյանքի գաղտնիությունը»[8]։
Օլիվիե Ժիրուն կաթոլիկ է։ Հարցազրույցներից մեկում նա նշել է․ «Ես չեմ խաչակնքվում իմ խաղերից առաջ, սակայն մի մի փոքր աղոթում եմ»։ Նա իրեն նկարագրում է որպես «շատ հավատարիմ մարդ»[9]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads