Օսմանյան կայսրության բնակչություն (1914)

From Wikipedia, the free encyclopedia

Օսմանյան կայսրության բնակչություն (1914)
Remove ads

Օսմանյան կայսրության բնակչություն, 1914 թվականի դրությամբ Օսմանյան կայսրության տարածքում բնակչության վիճակագրություն՝ կրոնական ու ազգային հիմքով։ Տվյալների հիմնական մասը ներկայացված է «1330 թվականի Օսմանյան կայսրության բնակչության վիճակագրություն» (թուրքերեն՝ Memalik-i Osmaniye'nin 1330 Senesi Nüfus Istatistiki) փաստաթղթում[1]։ Այն կազմվել է 1919 թվականին՝ օգտագործելով Օսմանյան կայսրության վերջին՝ 1905-06 թվականների մարդահամարի թվերը և արտացոլելով ծնունդները և վերջին վեց տարում գրանցված մահերը։ Գրանցամատյանում նշվում է, որ ծնելիության և մահացության մակարդակը օգտագործվում է «քոչվորների» վրա, ինչպիսիք են քոչվոր նեստորականները[Ն 1]: Մեկ այլ աղբյուր էր 1914 թվականի ընտրությունները Օսմանյան կայսրությունում։ Օսմանյան դատարանը դիտավորյալ բացառում է եկեղեցական ծնունդներն ու մահերը վիճակագրական թվերից։

Thumb
Իսլամադավան, հույն և հայ բնակչությունը՝ ըստ պաշտոնական տվյալների

1914 թվականի մարդահամարով ցուցադրված էր Օսմանյան պետության տարածքը, վարչական բաժանումները և բնակչությունը առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Բնակչությունը կազմում էր 18,520,015 մարդ, ինչը մարդահամարի համեմատ կազմում էր 1,131,454 աճ։ Տվյալները արտացոլում են եվրոպական տարածքի և բնակչության կորուստը 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմների պատճառով, քանի որ աճի ընդհանուր ցուցանիշը կկազմեր 3,496,068։

Ընդհանուր բնակչությունից 15.044.846-ը, գրանցված էր որպես մուսուլման, իրարից չառանձնացնելով արաբներին, քրդերին, թուրքերին ու մյուսներին։ Մինչդեռ քրիստոնյաների թվերը ներկայացված էին մանրամասնորեն[3]։ Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) բնակչությունը փոքր-ինչ աճեց ՝ հասնելով 909.978-ի, չհաշված ֆրանկներին՝ 560434 մուսուլման, 205375 հույն ուղղափառ, 72963 հայ առաքելական, 52126 հրեաներ, 387 հույն կաթոլիկներ, 9918 հայ կաթոլիկներ, 1213 բողոքականներ և 2905 լատինացիներ։

Remove ads

Վիճակագրության օսմնայան տվյալներ

Մանրամասն տեղեկատվություն Մուսուլմաններ, Հույն ուղղափառ ...

Այս ցուցակում չեն նշված այն ազգային ու կրոնական փոքրամասնությունները, որոնք ներկայացված չեն եղել ըստ վիլայեթների, այլ մեկ՝ ընդհանուր թվով։ Նրանք են՝

Remove ads

Քրիստոնյաների թիվն ըստ վիճակագրության

Thumb
Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի բնակչություն

Այսպիսով, քրիստոնյաների ընդհանուր թիվը ներկայացված էր որպես երեք ու կես միլիոն մարդ, մուսուլմաններինը (ընդհանուր, չառանձնացնելով թուրքերին, արաբներին ու քրդերին)՝ ավելի քան 15 միլիոն։ Ընդ որում, հույների ընդհանուր թիվը ներկայացվում էր 1,792,206 մարդ, հայերինը՝ 1,229,007 մարդ, ասորիները՝ 72,258, մարոնիներինը՝ 6932 և այլն։

Հույներ

Վիճակագրության այլ աղբյուրները բերում են միանգամայն այլ տվյալներ։ Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի բնակչությունը հասցվում էր մինչև 1,100,000-ի, այդ թվում[4][5]՝

  • մուսուլմաններ՝ 390,000
  • հույներ՝ 320,000
  • հայեր՝ 180,000
  • հրեաներ՝ 70,000
  • այլ ազգեր՝ 140,000

Հունական տվյալներով, միայն Փոքր Ասիայի 9 առավել հունաշատ վիլայելթներում տվյալները տարբերվում էին օսմանյան վիճակագրությունից.

Մանրամասն տեղեկատվություն Ըստ հունական տվյալների (1910–1912), Ըստ հունական տվյալների (1918) ...

Հայեր

Thumb
Հայկական վեց վիլայեթների բնակչությունը․ Կ․Պոլսի հայոց պատրիարքարան

Կ․Պոլսի հայոց պատրիարքարանը ներկայացրել էր միանգամայն այլ թվեր, որոնք ցուցադրված են կից աղյուսակում։

Այսպիսով, միայն հայկական վեց վիլայեթներում ակնհայտ են հետևյալ փոփոխությունները[9]

Մանրամասն տեղեկատվություն Ըստ հայկական տվյալների (1912) ...

Ասորիներ և մարոնիներ

Անհամապատասխանություններ կան նաև ասորիների պարագայում։ Ստորև ներկայացված են միայն Դիարբեքիրի վիլայեթի երկու սանջակների տվյալները[10]

Մանրամասն տեղեկատվություն Դիարբեքիրի շրջան, Մարդինի շրջան ...
Thumb
Տեսարան Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից, 1918 թվական

Ասորիների ընդհանուր թվաքանակը միայն Դիարբեքիրի վիլայեթի երկու գավառներում կազմում էր 166135 մարդ, իսկ ըստ Օսմանյան տվյալների՝ ամբողջ կայսրությունում բնակվում էր 72258 ասորի։

Նման խիստ անհամապատասխանություններ հանդիպում են նաև մարոնիների պարագայում․ դեռ 1870 թվականին Բեյրութի վիլայեթում բնակվում էր 110,000 մարոնի[11], իսկ ըստ 1914 թվականի օսմանյան տվյալների՝ 6,932 մարդ։

Remove ads

Նշումներ

  1. Ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, ուղղափառներ ու կաթոլիկներ։ 20-րդ դարի սկզբին ասորիները բնակվում էին հիմնականում օսմանահպատակ Միջագետքում ու Սիրիայում, ինչպես նաև Պարսկաստան հյուսիս-արևմուտքում, մասամբ՝ ռուսահպատակ Կովկասում։ Նեստորական եկեղեցու հետևորդների մի ստվար հատված բնակվում էր Վանի վիլայեթի հարավում՝ Հաքքյարի շրջանում։ Հաքքյարիի վայրի քրիստոնեական ցեղերը, որոնցում ոչ մի տիպի կառավարություն չի երկարացվել, դեռ հարգանքի տուրք են մատուցում իրենց պատրիարքին` սուլթանին փոխանցելու համար, և ոչ թե հարկերը հավաքագրողների միջոցով[2]

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads