Վերին Վիեն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Օտ-Վյեն (ֆր.՝ Haute-Vienne), դեպարտամենտ Ֆրանսիայի արևմտյան մասում, Լիմուզան (Limousin) երկրամասի 3 շրջաններից մեկն է։ Վարչական կենտրոնն է Լիմոժ քաղաքը։ Անվանումն ստացել է այնտեղով հոսող Վյեն գետից։ Բնակչությունը կազմում է 384 781 մարդ, որով զբաղեցնում է 64-րդ տեղը դեպարտամենտների շարքում (2010)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օտ-Վյեն դեպարտամենտի կարգային թիվն է՝ 87։
Remove ads
Աշխարհագրություն
Տարածքի մակերեսը կազմում է 5520 կմ²։ Դեպարտամենտով են հոսում Վյեն և Շարանտ գետերը։ Դեպարտամենտի կազմի մեջ են մտնում 3 մարզ, 42 կանտոն և 201 կոմունա։
Պատմություն
Վերին Վիենը 83 դեպարտամենտների շարքում առաջիններից մեկն է, որը ձևավորվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ՝ 1790 թվականի մարտին։ Ձևավորվել է Լիմուզան նախկին պրովինցիայի տարածքում։ Անվանումն առաջացել է Վյեն գետից։
Հայտնի մարդիկ
- Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ, քիմիկոս և ֆիզիկոս
- Ժան Բատիստ Ժուրդան, Ֆրանսիայի մարշալ
- Մարի Ֆրանսուա Սադի Կարնո, Ֆրանսիայի նախագահներից մեկը
- Պիեռ-Օգյուստ Ռենուար, գեղանկարիչ, իմպրեսիոնիստ
- Ժան Ժոզեֆ Սանֆորշ, գեղանկարիչ
- Ագնես Կլանսիեր, գրող
- Պոլ Ռեբեյրոլ, դերասան
- Սյուզաննա Վալադոն, դերասան և բնորդուհի
Արտաքին հղումներ
- Préfecture (ֆր.)
- Conseil général (ֆր.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերին Վիեն» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads