Օրանժ (Ֆրանսիա)

From Wikipedia, the free encyclopedia

Օրանժ (Ֆրանսիա)map
Remove ads

Օրանժը (ֆր.՝  Orange) քաղաք է Ֆրանսիայի հարավում՝ Վոքլյուզ դեպարտամենտում[5]։ Այն ընկած է Եյգյուզ գետի ափին, որը, մի քանի կիլոմետր հոսելով, թափվում է Ռոն գետի մեջ։ Բնակչությունը կազմում է 28.948 (2012-ի հունվարի 1-ի դրությամբ)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրանժ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Thumb
Օրանժ
Remove ads

Անվանում

Քաղաքի պատմական անունն է Արոզիո։,, Օրանժը,,՝ որպես գույնի և մրգի հետ ասոցացում, ավելի ուշ է առաջացել՝ զարգացող հոմոֆոնիայի հիման վրա։

Ժողովրդագրություն

Ըստ 2010 թվականի մարդահամարի արդյունքների բնակչությունը կազմում է 29 135 մարդ։

Բնակչության թվաքանակը
19621968197519821990199920062012
19 91224 56225 37126 49926 96427 98929 85928 948

Տեսարժան վայրեր

Քաղաքը հայտնի է մի շարք հռոմեական կառույցներով, հատկապես տպավորիչ ամֆիթատրոնով և քաղաքի հիմնադրման կամարով, որոնց կառուցումն սկսվել է Օգոստոս կայսրի տիրապետությունից առաջ կամ այդ ընթացքում։ 1981 այս կառույցները մտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի մշակութային ժառանգությունների ցուցակ։

Քաղաքի հիմնադրման կամար

Լիոն տանող փողոցի մոտ վեր է հառնում հռոմեական երեք կամարանոց մի հուշարձան-դարպաս։ Իր 19 մետր երկարությամբ, 18 մետր բարձրությամբ և ութ մետր լայնությամբ այն իր ժամանակների ամենամեծ և ամենալավ պահպանվածներից մեկն է։ Կառուցվել է հավանաբար հռոմեացիների մի հաղթանակից հետո՝ կամ մ.թ.ա. 49 թ. Մասիլիայի մոտ տեղի ունեցած Կեսարի հաղթանակից, կամ մ.թ.ա. 31 թ. Աքթյումի ճակատամարտից հետո։

Հռոմեական ամֆիթատրոնը

Thumb
Օրանժի հռոմեական ամֆիթատրոնը

Քաղաքի ներսում է գտնվում մ.թ.ա. առաջին դարից եկած Հռոմեական ամֆիթատրոնը, որը համարվում է աշխարհի ամենալավ պահպանվածներից մեկը։ Հռոմեական կայսրության անկումից հետո այս կառույցն արժանացավ մյուս շատ անտիկ կառույցների ճակատագրին և համարվում էր քարհանք։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում թատրոնի բաժինները ծառայում էին որպես բանտ, որտեղ բանտարկվում էին Հեղափոխության թշնամիները՝ ոչ արժանավայել պայմաններով։ 1869-ից ի վեր այստեղ նորից տեղի են ունենում ներկայացումներ և համերգներ։ Թատրոնն առաջարկում է գրեթե 7000 նստատեղ, հռոմեական ժամանակներում այն հասնում էր 10.000-ի[6]։

Remove ads

Այլ տեսարժան վայրեր

Այլ տեսարժան վայրերից են Նոտրե Դամի տաճարը, Արվեստի և Պատմության թանգարանը (Musée d’Art et d’Histoir)։

Գրականություն

« Nom des habitants des communes françaises, Orange » [archive]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads