Օցու
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Օցու (大津市 (ճապ.՝ Ōtsu-shi)), քաղաք Ճապոնիայում. Շիգա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Ճապոնիայի ամենամեծ լճի՝ Բիվայի խոշորագույն նավահանգիստն է։ Ասուկա դարաշրջանում (538 – 710) մի կարճ ժամանակահատված՝ 667-ից մինչև 672 թվականը եղել է երկրի մայրաքաղաքը[3]։ Օցուում պահպանվել են պատմական կարևոր բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Միի-դերա, Իշիյամա-դերա, Էնրյակու-ջի տաճարները, Հիյոշի Տայշա սրբավայրը (դրանցից Էնրյակու-ջին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում)։ 1889 թվականի ապրիլի 1-ին Օցուն ստացել է փոքր քաղաքի, 1898 թվականի հոկտեմբերի 1-ին՝ մեծ քաղաքի՝ սիթիի կարգավիճակ։ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 341.187, դրա խտությունը՝ 730 մարդ/կմkm2, քաղաքի զբաղեցրած ընդհանուր տարածքը՝464.51 կմ2[convert: %s]%s.[4]:
Remove ads
Ժողովրդագրություն
Ըստ Ճապոնիայում անցկացված մարդահամարների տվյալների[5]՝ Օցուի բնակչության թվաքանակը վերջին տարիներին կրել է հետևյալ փոփոխությունները.
Քույր քաղաքներ
Օցուն բարեկամական և գործընկերային կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[6]
Լենսինգ (Միչիգան), Միչիգան, ԱՄՆ (1969 թվականից). 1968 թվականից միմյանց հետ բարեկամական կապեր են հաստատել նաև այն վարչատարածքային միավորները, որոնց կենտրոններն են Օցուն և Լանսինգը[7]
Վյուրցբուրգ, Գերմանիա
Ինտերլակեն, Շվեյցարիա
Մուդանցզյան, Հեյլունցզյան, Չինաստան
Կումի (քաղաք), Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Պատկերասրահ
- Մացուո Բաշոյի շիրմաքարը
- Իշիյամա-դերա
- Միի-դերայի զանգը
- Միի-դերայի արձաններից
- Էնրյակու-ջի
- Էնրյակու-ջի
- Էնրյակու-ջի
- Շիգա պրեֆեկտուրայի թանգարանը Օցուում
- Իսոմի-շի պարտեզը
- Հիյոշի Տայշա սրբավայրը
- Զբոսաշրջային նավ Բիվա լճում
- Բիվայի ջրանցքը
- «Արևմտյան Օցու» կայարանի գլխավոր մուտքը
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads