Ֆելիքս Սիմոնյան
հայ թավջութակահար, կոմպոզիտոր, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆելիքս Սիմոնյան (1942, ապրիլի 27, Երևան), հայ թավջութակահար, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984 թ.)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ֆելիքս Սիմոնյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ Աշակերտել է ռուս դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստոպովիչին։ 1976-1990 և 1990-2000 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական լարային քառյակի թավջութակահարը։ Մենահամերգներով և քառյակի կազմում հանդես է եկել Փարիզի «Gaveau Halls»-ում, Վիեննայի պետական թատրոնում, Զալցբուրգի Մոցարտեումում, Ստոկհոլմի թագավորական, Վենետիկի Դոժերի պալատում, Բուենոս Այրեսի «Colon» համերգասրահում, Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամում»։ Կատարել է Ֆրանց Շուբերտի, Բեթհովենի, Օնեգերի, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Սիմոնյանի համար գրվել են ավելի քան 60 երկեր։ Նրա գրած երաժշտությունները կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Հունաստանում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և այլուր[1][2][3]։
Remove ads
Ստեղծագործություններ
- «Նարեկացի»[4]
- «Տեսանելիից վեր»
- «Կիլիկիա»
Գործիքավորումներ
- Մ. Մառե՝ «Ֆոլիա»
- Գ. Ֆրեսկոբալդի՝ «Կասսադո», « Տոկկատա»
Պարգևներ, մրցանակներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984 թ.
- ՀՀ պետական մրցանակ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads