Ֆեռնանդո Ալբա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆեռնանդո Ալվառես դե Տոլեդո ի Պիմենտել (իսպ.՝ Fernando Álvarez de Toledo y Pimentel, հոկտեմբերի 29, 1507[1][2], Piedrahíta, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - դեկտեմբերի 11 (21), 1582, Լիսաբոն, Պորտուգալիա), իսպանացի զորավար և պետական գործիչ, դուքս։
Եղել է մոլեռանդ կաթոլիկ և միապետական, վայելել է Ֆիլիպ 2-րդ թագավորի վստահությունը։ 1567 թվականին նշանակվել է փոխարքա ապստամբ Նիդերլանդներում, ճնշելով հեղափոխական շարժումը։
Այնուամենայնիվ Ալբայի դաժան քաղաքականությունն ու մտցրած հարկերը 1572 թվականին առաջ բերեցին նոր ապստամբություն, որը ջախջախելու փորձերը հաջողություն չունեցան, և 1573 թվականին նա ետ կանչվեց Իսպանիա։ 1580 թվականին նրա հրամանատարությամբ իսպանական բանակը նվաճեց Պորտուգալիան։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads