Ֆինիստեր (դեպարտամենտ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆինիստեր (ֆրանսերեն՝ Finistère), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ծայրամասում։
- Ֆինիստեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 29։
Remove ads
Պատմություն
Ֆինիստեր Finistère անունը ծագում է լատիներեն Finis Terræ-ից, որը նշանակում է «աշխարհի վերջ»։ Անգլիայում նման մի տարածքի անունն ունի նույն իմաստը՝ «երկրի վերջը». Ֆինիստերի անունը հարկավոր է չշփոթել Իսպանիայում գտնվող Ֆինիստեր հրվանդանի անվան հետ։
Աշխարհագրական տվյալներ
Ամենամեծաթիվ բնակչությունով քաղաքն է Բրեստը։ Մյուս խոշոր բնակավայրերն են Քիմպեր (մայրաքաղաքը), Մորլե և Դուարնեն քաղաքները։ Ֆինիստերի մեջ է մտնում նաև Ուսան (բրետոներեն` Eusa, ֆրանսերեն` Ouessant) կղզին։


Ֆինիստերը Ֆրանսիայի ամենաարևմտյան տարածքն է (ներառյալ՝ անդրծովյան տարածքները)։ Այն նաև ամենաերկարաձիգ ափերով դեպարտամենտն է։ Նրա 283 համայնքներից 118-ը գտնվում են ծովի եզերքին։ Ափագծի ընդհանուր երկարությունը 1250 կմ է, որն ամբողջ Բրետան երկրամասի ափագծի համարյա քառորդն է։
Տարածքը 6 733 կմ2 է։
Remove ads
Տնտեսություն
Ֆիլիստերի Île Longue թերակղզում են գտնվում միջուկային սուզանավի և օդային ուժերի բազաները, ինչպես նաև՝ Բրեստի առաջատար DCNS նավաշինական գործարանը։
Ռոսկոֆի ծովային նավահանգիստը լաստանավային հաղորդակցությամբ կապված է Իրլանդիայի և Մեծ Բրիտանիայի հետ։
Մշակույթ
Ֆինիստերը բրետոներենն ամենալավ պահպանած տարածքն է։ Բրետանախոս դպրոցներին այստեղ ասում են Դիվան, Դիվյեժ կամ Դիհուն։
Բրետոնական երաժշտության տոնակատարություն է Քորնուելի փառատոնը։ Ամռանը Կարե-Պլագերում տեղի ունեցող փառատոնն այստեղ է հավաքում տասնյակ հազարավոր հանդիսատեսների[1]։
Հետաքրքիր փաստեր
Նոր դարաշրջանում Ֆինիստերը մեծ դեր խաղաց Մեծ Բրիտանիայի առևտրային օրենսդրության մեջ։ Մասնավորապես, Ադամ Սմիթը վկայում է, որ 18-րդ դարում մի շարք ապրանքների արտահանումը Մեծ Բրիտանիայի հյուսիսամերիկյան գաղութներից թույլ էր տրվում միայն այն երկրներ, որոնք տեղակայված էին Ֆինիստեր հրվանդանից հարավ[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads

