Ֆիորենտինա

From Wikipedia, the free encyclopedia

Ֆիորենտինա
Remove ads

Ֆիորենտինա (անգլ.՝ ACF Fiorentina), իտալական ֆուտբոլային ակումբ Ֆլորենցիա քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում։ Իր գոյության հիմնական մասը Ֆիորենտինան անցկացրել է Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում․ ընդամենը 4 թիմ է ավելի շատ մրցաշրջան անցկացրել Սերիա A-ում։

Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...

Ֆիորենտինան 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն՝ 1955-56 և 1968-69 մրցաշրջաններում։ Ակումբը նաև 6 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 1 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Բացի այդ, Ֆիորենտինան հաղթել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը 1960-61 մրցաշրջանում և գրավել երկրորդ տեղը Եվրոպական գավաթում 1956-57 մրցաշրջանում՝ եզրափակչում պարտվելով Ռեալ Մադրիդին։ 1989-90 մրցաշրջանում Ֆիորենտինան հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, սակայն պարտվեց Յուվենտուսին։

Ֆիորենտինան եվրոպական 13 թիմերից է, որոնք խաղացել են բոլոր 3 գլխավոր մայրցամաքային մրցաշարերի եզրափակիչներում․ Չեմպիոնների Լիգայի (1956-57), ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի (1960-61 և 1961-62) և ՈՒԵՖԱ Գավաթի (1989-90)։

1931 թվականից ի վեր Ֆիորենտինան իր տնային խաղերն անցկացնում է Ստադիո Արտեմիո Ֆրանկի մարզադաշտում, որը ներկայումս տեղավորում է 43․147 հանդիսական։ Ֆիորենտինան հայտնի է Viola մականունով, որը նրան տրվել է ավանդական մանուշակագույն մարզահագուստի համար։

Remove ads

Նվաճումներ

Ազգային

  • Սերիա A
    • Հաղթող (2)․ 1955–56; 1968–69
    • Երկրորդ տեղ (5)․ 1956–57; 1957–58; 1958–59; 1959–60; 1981–82
  • Սերիա B
    • Հաղթող (3)․ 1930–31; 1938–39; 1993–94
  • Սերիա C2 (որպես Florentia Viola)
    • Հաղթող (1)․ 2002–03
  • Իտալիայի գավաթ
    • Հաղթող (6)․ 1939–40; 1960–61; 1965–66; 1974–75; 1995–96; 2000–01
  • Իտալիայի սուպերգավաթ
    • Հաղթող (1)․ 1996
    • Երկրորդ տեղ (1)․ 2001

Եվրոպական

Remove ads

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիորենտինա» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads