Ֆոնտենբլո
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆոնտենբլո (ֆր.՝ Fontainebleau, [fɔ.tɛn.blo] աղբյուր Բլիտվալդա[4]), ֆրանսիական կոմունա, որը գտնվում է Սեն է Մառն դեպարտամենտի Իլ դը Ֆրանս երկրամասում։ Ֆոնտենբլոյի կենտրոնը գտնվում է մայրաքաղաք Փարիզից 55 կմ հարավ-հարավ-արևելք։
172 քառակուսի կմ տարածքով Ֆոնտենբլոն Իլ-դը-Ֆրանս երկրամասի տարածքով երկրորդ կոմունան է` Փարիզից հետո։ Կոմունայի տարածքի մեծ մասը զբաղեցնում է Ֆոնտենբլո անտառը, իսկ բնակչությունը կազմում է ընդամենը 15 942 մարդ (1999-ի մարդահամարի համաձայն)։ Ֆոնտենբլոյի բնակիչներն անվանում են իրենց պատմական ինքնանվանմամբ բելլիֆոնտեններ (ֆր.՝ Bellifontains)։
Remove ads
Տեսարժան վայրեր
Կոմունայի տարածքում գտնվում են.
- Ֆոնտենբլո դղյակ - Ֆրանսիայի թագավորների նստվայր 12-րդ դարից սկսած, Համաշխարհային ժառանգության հուշարձան (թիվ 160),
- INSEAD բիզնես-դպրոցը, որը հիմնադրվել է 1957 թվականին,
- Ինֆորմատիկայի և կապի բարձրագույն դպրոց (ESIGETEL), որը հիմնադրվել է 1986,
- Ազգային ժանդարմերիայի դատական ոստիկանության մասնագետների պատրաստման պետական կենտրոն (CNFPJ) և Ժանդարմերիայի ճանապարհային անվտանգությունն ապահովող մասնագետների պատրաստման ազգային կենտրոն (CNFSR)
- Ֆոնտենբլոյում էին գտնվում ՆԱՏՕ-ի Կենտրոնական Եվրոպայի շտաբները և ղեկավարման կենտրոնները, որոնք 1968 թվականին Ֆրանսիայի ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալուց հետո տեղափոխվեցին Գերմանիա և Նիդերլանդներ
Ամեն տարի Ֆոնտենբլո է այցելում 11 միլիոն զբոսաշրջիկ։ Ֆոնտենբլո անտառում կա ձիարշավարան։
Միայն Ֆոնտենբլո անտառում է աճում արոսենու էնդեմիկ համարվող Sorbus latifolia - «Ֆոնտենբլոյի ծառ>» տեսակը (ֆր.՝ Alisier de Fontainebleau).
Remove ads
Հայտնի մարդիկ
- Կլոդ Լեֆևր (1632—1675) — ֆրանսիացի նկարիչ և փորագրիչ։
Տես նաև
- Ֆոնտենբլոյի դղյակ
- Ֆոնտենբլոյի դպրոց
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads