Ֆուլխենսիո Բատիստա

From Wikipedia, the free encyclopedia

Ֆուլխենսիո Բատիստա
Remove ads

Ֆուլխենսիո Բատիստա ի Սալդիվար (իսպ.՝ Fulgencio Batista y Zaldívar, հունվարի 16, 1901(1901-01-16)[1][2][3][…], Banes, United States Protectorate over Cuba - օգոստոսի 6, 1973(1973-08-06)[4][1][2][…], Մարբելյա, Ֆրանկիստական Իսպանիա), 1940-1944 թթ․ եղել է Կուբայի նախագահ, իսկ 1952-1959 թթ․՝ միապետ, հեռացվել է Կուբայի հեղափոխության ժամանակ։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Մասնագիտություն՝ ...

Բատիստան 1933 թ․ ապստամբության ժամանակ օգտագործում է իր ուժերը Խերարդո Մակկադոյի ավտորիտար գերակայությունը կործանելու համար, ապա ինքն է նշանակում զիված ուժերի գնդապետ և հաջողությամբ ղեկավարում է Հինգ Անդամների Կառավարությունը։

Գալով իշխանության Բատիստան չեղյալ է հայտարարում 1940 թվականի Սահմանադրությունը և մարդիկ զրկվում են իրենց քաղաքական ազատություններից, ընդհուպ մինչև գործադուլի իրավունքից։ Դրա հետևանքով սկսվում է տնտեսական լճացում, թեժանում է պայքարը կուբացի հարուստների և աղքատների միջև։ Երկրում սկսվում են ցույցեր, որոնք դաժանորեն ճնշվում են։ Դրանք խլում են 1000-20000 մարդու կյանք։ 1956-1958 թթ. ապստամբությունների հետևանքով, որը գլխավորում էին Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան, ապա նրանց են միանում այլ պարտիզանական խմբեր, Բատիստայի կառավարությունը վերջնական պարտություն է կրում։

Remove ads

Վաղ մանկությունը

Բատիստան ծնվել է 1901 թ․ Կուբայում, Բելիսարիո Բատիստա Պալերմոյի և Կարմելա Սելվիդար Գոնզալեսի ընտանիքում, ովքեր կռվել են Կուբայի Անկախության պատերազմում։ Բատիստան հաճախել է տեղական հանրային դպրոց, ապա Ամերիկյան Քուակեր դպրոց։ Մոր մահից հետո, 14 տարեկանում հեռանում է տնից։ Սկզբնական շրջանում աշխատում է եղեգնուտներում, որպես բանվոր։ Եղել է դերձակ, մեխանիկ, փայտածուխ վաճառող և այլն։ 1921 թ. մեկնել է Հավանա և անցել զինվորական ծաոայության։ 1923 թ. լքել է բանակը և աշխատանքի է անցել գյուղական ոստիկանությունում։ Հետագայում վերադառնում է բանակ և դառնում քարտուղար, իսկ 1933 թ. միանում է մի խումբ ենթասպաների կազմակերպած <Սերժանտի դավադրություն> օպերացիային, որի նպատակը երկրի համար ավելի լավ պայմաններ ստեղծելն ու զարգացնելն էր։

Remove ads

Անձնական կյանքը

Ամուսնացել է Էլիզա Գոդինեսի հետ։ Ունեցել են 3 երեխա։ Նրանք բաժանվել են 1945 թվականին։ Հետո ամուսնացել է Մարտա Ֆերնանդես Միրանդայի հետ և նրանից ունեցել 5 երեխա։ Նաև ունեցել է ապօրինի դուստր՝ Ֆերմինա Բատիստան։

Մահը

Պորտուգալիա փաչելուց հետո Բատիստան ապրել է Մադերիայում, ապա Լիսբոնում, որտեղ էլ իր կյանքի վերջին տարիներին գրել է գրքեր։ Մահացել է 1973 թ. օգոստոսի 6-ին սրտի կաթվածից։ Ասում են, իբր, դրանից 2 օր առաջ, Ֆիդել Կաստրոյի մի խումբ մարդասպաններ իրականացրել են նրան սպանելու իրենց ծրագիրը։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads