Ֆունտ ստեռլինգ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆունտ ստեռլինգ (Սիմվոլ։ £; ISO code։ GBP), սովորաբար գործածվում է ֆունտ, Միացյալ Թագավորության և թագի հպատակների պաշտոնական արժույթն է[2]։
Remove ads
Պատմություն
Անգլիական ֆունտ ստեռլինգը առաջացել է 10-րդ դարում, այդ ժամանակաշրջանում Անգլիայում ապրող դրամափոխ-ոսկերիչների կողմից։ Դրամափոխները իրենց մոտ էին պահում մարդկանց թանկարժեք իրերը՝ դրա փոխարեն ստացականներ տրամադրելով։ Մարդկանց միջև ապրանքափոխանակությունը իրականացվում էր ստացականների միջոցով, և կարելի է համարել, որ առաջին թղթադրամները հենց ստացականներն են եղել։ Ստացականները ավելի հարմար էին, քան ոսկյա և արծաթյա մետաղադրամները, դրա համար ստացականը, հետո նաև թղթադրամը դարձավ ոսկու նյութական արժեքի այլ տարբերակ։ Ֆունտ ստեռլինգը համարվում է ամենադիմացկուն արժույթը, որի տատանումները աննշան են եղել։ Նրա մի կողմում պատկերված է Անգլիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը, իսկ մյուսում կողմում՝ մարդիկ, որոնցով հպարտանում է Բրիտանիան։ Այսօր Անգլիայում շրջանառության մեջ կա 5, 10, 20, և 50 ֆունտ արժեղությամբ դրամներ։
Վայրէջքներ
Չնայած իր կայունությանը՝ այնուամենայնիվ ֆունտ ստեռլինգը ունեցել է վայրէջքի պահեր։ Առաջին վայրջքը տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Երկրորդը՝1993 թվականին, որի պատճառով Անգլիան կորցրեց մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար։
Ամենամեծ գործարք
Ֆունտ ստեռլինգով կատարված ամենամեծ գործարքը եղել է ռուս անհայտ գործարարի կողմից, ով 140մլն ֆունտ ստեռլինով գնել է Անգլիայի ամենաթանկ տունը։ Վճարված գինը ռեկորդային է և համարվում է ֆունտ ստեռլինգով կատարված ամենամեծ գործարքը։
XI դարից հատվել են արծաթյա, իսկ XIV դ․ կեսերից՝ նաև ոսկյա դրամներ։ Թղթադրամների թողարկումը սկսվել է 1694 թվականից։ 1816 թվականին երկրում սահմանվել է ոսկյա դրամի ստանդարտ (պահպանվել է մինչև 1914 թվականի օգոստոսը), Ֆունտ ստեռլինգը պաշտոնապես պարունակել է 7,322382 գ զուտ ոսկի։ 1925 թվականի ապրիլից մինչև 1931 թվականի սեպտեմբերը ուժի մեջ Էր ձույլ ոսկու ստանդարտը։ Այն վերացնելուց և բանկային տոմսերը ոսկու հետ փոխանակելը դադարեցնելուց հետո արժեզրկվել Է, մի քանի անգամ դևալվացվել։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads