Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ

From Wikipedia, the free encyclopedia

Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ
Remove ads

Շառլ Սիմոնի գավաթ, կամ Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ (ֆր.՝ Coupe de France), ֆրանսիական ֆուտբոլային գավաթային մրցաշար, որը կազմակերպվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Գավաթը անվանված է Շառլ Սիմոնի պատվին, ով ֆրանսիացի սպորտսմեն էր և մահացել էր Առաջին համաշխարհային պատերազմում։ Գավաթի եզրափակիչը անցկացվում է Ստադ դե Ֆրանս մարզադաշտում, իսկ հաղթողը հայտավորվում է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլին։ Գործող չեմպիոնը Պարի Սեն-Ժերմենն է, որը 2016-17 մրցաշրջանի եզրափակչում պարտության մատնեց Անժեին[1]։

Արագ փաստեր Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ ...

Ֆրանսիայի գավաթը անցկացվում է 1917-18 մրցաշրջանից ի վեր, և 2016-17 մրցաշրջանը դարձավ գավաթի 100-րդ խաղարկությունը։ Մեծ թիմերը դժվարությամբ են մրցում Ֆրանսիայի գավաթում, քանի որ այստեղ գործում են պատահական վիճակահանության և 1 խաղից կազմված հակամարտությունների համակարգերը։ Այդ պատճառով Լիգա 2-ում հանդես եկող 2 թիմեր կարողացել են հաղթել Ֆրանսիայի գավաթը՝ Հավրը 1959 թվականին[2] և Գենգանը 2009-ին[3]։

2013-14 մրցաշրջանում Ֆրանսիայի գավաթին մասնակցեց 7,656 ակումբ, իսկ 2011-12 մրցաշրջանում՝ 7,422 ֆուտբոլային ակումբ։

Remove ads

Համարներ

Ֆրանսիայի գավաթի խաղերում ֆուտբոլիստները պարտավոր են կրել 1-18 համարի մարզաշապիկները՝ անկախ իրենց սովորական համարից։ Մեկնարկային կազմի ֆուտբոլիստները պետք է կրեն 1-11 համարները՝ ըստ իրենց խաղային դիրքերի։ Այնուամենայնիվ, եթե ֆուտբոլիստը կրում է 1-11 համարներից որևէ մեկը, նա կարող է կրել այն նաև Ֆրանսիայի գավաթի խաղում՝ անկախ իր դիրքից, սակայն եթե այդ խաղացողը խաղը սկսում է պահեստային նստարանից, այդ համարը անցնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստներից մեկին։

Remove ads

Ռեկորդներ

Պարի Սեն-Ժերմենը ռեկորդային 11 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը։ Օլիմպիկ Մարսելը ռեկորդային 18 անգամ դուրս է եկել գավաթի եզրափակիչ[4]։ ՊՍԺ-ն 4 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը նույն մրցաշրջանում (1995, 1998, 2015 և 2016)։ Մարսելը 4 ֆրանսիական ակումբներից է, որ 2 տարի անընդմեջ պարտվել է գավաթի եզրափակչում։

Իլ դը Ֆրանս երկրամասի ակումբները ամենաշատն են հաղթել Ֆրանսիայի գավաթում՝ 23 անգամ։ Դրան հաջորդում է Պրովանս Ալպեր Լազուր Ափ երկրամասը, որտեղ գտնվում է Մարսելը։

Մրցաշարի ամենահաջողակ ֆուտբոլիստներն են Դոմինիկ Բատենայը, Ալեն Ռոշը և Մարսյո Սոմերլինկը, ովքեր հաղթել են Ֆրանսիայի գավաթը 5-ական անգամ։

Remove ads

Հաղթողներ

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Հաղթող ...

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads