Ֆրանժիպան

From Wikipedia, the free encyclopedia

Ֆրանժիպան
Remove ads

Ֆրանժիպան, նուշից պատրաստված քաղցր կրեմ, օգտագործվում է ֆրանսիական խմորեղենների և տորթերի՝ Բեյքուելլի, Ժեզուիտտի և Պիթիվիեի մեջ[1]: Ֆրանսերեն արտասանվում է «ֆղանշիպան»: Սկզբնապես կիրառվել է որպես թխվածք՝ նուշի և պիստակի համով, իսկ ավելի ուշ սկսեց օգտագործվել որպես կրեմային միջուկ քաղցրավենիքների և թխվածքների մեջ:

Thumb
Ֆրանսիական Թագավորական գալետ (Թագավորական տորթ)
Արագ փաստեր Ֆրանժիպան, Ենթատեսակ ...

Ավանդության համաձայն՝ այն պատրաստվում է նուշի կրեմի 2 մաս (crème d’amande) և վանիլային կրեմի (crème pâtissière) 1 մաս իրար խառնելով: Նուշի կրեմը բաղկացած է կարագից, շաքարավազից, ձվից, նուշի կաթից, ալյուրից և ռոմից: Վանիլային կրեմը բաղկացած է կաթից, վանիլից, օսլայից, ամբողջական ձվից կամ ձվի դեղնուցներից և կարագից: Տվյալ կրեմներն ունեն պատրաստման տարբեր եղանակներ, ինչպես նուշի և վանիլային կրեմների չափաբաժինները ֆրանժիպանի մեջ[2][3]:

Աստվածահայտնության տոնի ժամանակ ֆրանսիացիները կտրում են «թագավորական» շրջանաձև տորթ՝ բաղկացած ֆրանժիպանի շերտերից, որը բաժանում է «le petit roi» (ֆր.՝ փոքրիկ թագավոր) մականունը կրող երեխայի կողմից, ով սովորաբար թաքնվում է սեղանի տակ: Նա, ում բաժին է հասնում լոբով կտորը, թագադրվում է գալիք տարվա «թագավոր» կամ «թագուհի»:

Remove ads

Ստուգաբանություն

Ֆրանժիպան բառը ֆրանսերեն եզրույթ է. այսպես են կոչվում նուշի համ ունեցող մթերքները[4]: Բառը ծագում է Մարկիզ Մուզիո Ֆրանգիպանի ազգանունից[5][6]: Բառը սկբնապես ունեցել է «ֆրանգիպանի» բույսի նշանակությունը, որից պատրաստել են ֆրանգիպանի բույրով օծանելիք[7]: Այլ աղբյուրներ փաստում են, որ 16-րդ դարում Փարիզի շեֆ-խոհարարներն այս անվանումը կրող հարգանքի տուրք են մատուցել Ֆրանգիպանիին, ով հասմիկի բույրով օծանելիք է ստեղծել՝ կաշվե ձեռնոցների համար[5][8][9][10]

Remove ads

Ծանոթագրություններ

Մատենագրություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads