-ստան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
-ստան (պարս.՝ ـستان, -ստան կամ -եստան), վերջածանց, որը ունի «մի վայր, որտեղ ինչ-որ բանից առատ կամ շատ կա» նշանակությունը[1][2]։ Ծագել է պարսկերենից, բայց լայնորեն օգտագործվում է նաև հայերենում, իրանական, թյուրքական և այլ լեզուներում, որոնք պատմության ընթացքում կրել են Պարսկաստանի ազդեցությունը։ Վերջածանցը հանդիպում է տարբեր լեզուների տեղանուններում՝ Իրանում, Աղֆանստանում, Կենտոնական և Հարավային Ասիայի երկրներում, Կովկասում և Ռուսաստանում։ -Ստան վերջածանցն ունեցող երկրները պատմության որոշակի ժամանակաշրջանում եղել են Պարսկաստանի մի մաս[3]։ Հայերենում -ստան արմատը հանդիպում է որոշ տեղանունների անվանումներում և տարբեր ածականներում։
Remove ads
Ծագումնաբանություն
-Ստան վերջածանցը «երկիր» իմաստն ունի և հանդիպում է շատ լեզուների երկրների և տեղանունների անվանումներում։ Պարսկերենում օգտագործվում է նաև ավելի լայն իմաստով։ Օրինակ՝ ریگستان «ավազուտ, անապատ», گلستان «ծաղկաստան, բուրաստան», گورستان «գերեզման» և այլն։
Հայերենում -ստան արմատը նույնպես ունի իրանական ծագում։ Հանդես է գալիս բնիկ հայերենի արմատների հետ։ Օրինակ՝ այգեստան, անդաստան։ -Ստան արմատը օգտագործվում է տարբեր երկրների անվանումներում, այդ թվում «Հայաստան»-ում։ «Հայաստան» ձևը օգտագործվել է ոսկեդերյան փուլից, օգտագործվել է տարբեր մատենագիրների՝ Կորյունի, Բուզանդի, Խորենացու և այլնի գործերում։ -Ստան ածանցն օգտագործվել է նաև բարբառներում[4]։
Remove ads
Գործածությունը հայերենում
Ժամանակակից հայերենում -ստանը գոյականակերտ ածանց է։ Այն գործածվում է հետևյալ բառերի կազմության մեջ՝
- Ազգերի և ժողովուրդների անվանումներ, ունի «տվյալ ազգի զբաղեցրած երկրի, տարածքի անվանումը» բառակազմական նշանակությունը, օրինակ՝ Ասորեստան, Արաբստան, Հրեաստան, Թաթարստան, Ուզբեկստան, Տաջիկստան և այլն։
- Ծառանուններ, բուսանուններ և նման բառեր, ունի «բուսանվան տեղը, դրանով առատ վայր» բառակազմական նշանակությունը, օրինակ՝ թփաստան, մայրաստան, կանեփստան, մորաստան և այլն։
- Այլ գոյականներ, որոնք ունեն տեղ, վայր նշանակությունը։ Օրինակ՝ տափաստան, մահաստան, շիրմաստան, ձիաստան և այլն[5]։
Remove ads
Պետությունների անվանումներ տարբեր լեզուներում
Մի շարք երկրների անուններ, որոնք մի շարք լեզուներում կրում են -ստան ածանցը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads