9/11 (ֆիլմ, 2017)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«9/11», ամերիկյան աղետ-ֆիլմ՝ նվիրված Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին։ Հիմնված է Պատրիկ Կարսոնի «Վերելակ» պիեսի վրա։ Ռեժիսորը Մարտին Գիգին է։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում։
Remove ads
Սյուժե
Հինգ մարդուց բաղկացած խումբը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ կանգնած է մնացել Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային աշտարակի վերելակի մեջ։ Նրանք, նախքան աշտարակի փլուզումը, փորձել են ազատվել[2]։ Անվտանգության աշխատակիցը (Վուպի Գոլդբերգ) բարձրախոսի միջոցով նրանց հայտնում է տխուր լուրերը երկրորդ պայթյունի մասին[3]։
Դերերում
- Չառլի Շին՝ Ջեֆրի Քեյջ
- Վուպի Գոլդբերգ՝ Մեթզի
- Ջինա Գերշոն՝ Եվա
- Լուիս Գուսման՝ Էդդի
- Վուդ Հարրիս՝ Մայքլ
- Օլգա Ֆոնդա՝ Թինա
- Ժաքլին Բիսեթ՝ Դայան
- Բրյուս Դևիսոն՝ Մոնոհան
- Ֆաուն Չամբերս՝ Հոլլի
- Ուիթնի Ավալոն՝ Նիկի
- Քլինթ Հովարդ՝ Սթյու
Քննադատություն
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է բացասական արձագանքներ[4][5][6]։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը գնահատվում է 11%՝ հիմնվելով 9 գրախոսությունների վրա, 10-ից միջին գնահատականը կազմել է 2.58[7]: «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից գնահատվում է 20՝ ըստ քննադատների 4 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ արձագանքների» կարգավիճակին[8]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads